Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նոր մոտեցումներ առողջապահական համակարգի նկատմամբ 03.02.2015
Փետրվարի 2-ին մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արթուր Նալբանդյանի, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ անցկացվեց 2015թ. առաջին գործակարգավարական խորհրդակցությունը՝ նվիրված ոլորտի նոր աշխատանքային տարվա ծրագրերին, հրատապ խնդիրներին:
Աշխատանքային խորհրդակցություն 02.02.2015
Փետրվար 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Լոռու մարզի փրկարարական վարչության ՃԿԿ պետ, վարչության պետի տեղակալ Արթուր Չատինյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթվա ընթաքում ստացվել է 12 ահազանգ, որից 6-ը հրդեհի դեպքեր են եղել, գրանցվել են նաև այլ դեպքեր: Ա. Չատինյանը տեղեկացրեց նաև, որ մարզում անանցանելի ճանապարհներ չկան, իսկ ջերմաստիճանն առաջիկայում կբարձրանա:

Մինչ օրս բնակարան է հատկացվել զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների շուրջ 250 ընտանիքի 30.01.2015
Հունվարի 30-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց «Զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ուսումնասիրող Լոռու մարզային հանձնաժողովի» նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Համայնքներում անասնապահության զարգացման հնարավորություն 30.01.2015
Տարեսկզբից մեկնարկեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Համայնքների գյուղատնտեսության ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը: Ծրագրում ընդգրկվելու են մարզերի լեռնային ու սահմանամերձ այն 100 համայնքները, որոնք ունեն անասնապահական ուղղվածություն, որտեղ անասնապահությունը հանդիսանում է ապրուստի հիմնական միջոցը:
Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը հանդես եկավ հաշվետվությամբ 29.01.2015
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետ ԱրսենԴարբինյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը հունվարի 23-ին ներկա գտնվեցին Ալավերդու բժշկական կենտրոնի հաշվետվությանը:

Հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը 27.01.2015
Լոռու մարզպետի պահանջով այսուհետ տարեկան ամփոփիչ հաշվետվություններով հանդես են գալիս նաև մարզի բժշկական կենտրոնների տնօրենները: Նրանք մարզի ղեկավարին, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներին, բժշկական կենտրոնի կոորպորատիվ խորհրդին և բուժանձնակազմին տեղեկատվություն են ներկայացնում տարվա ընթացքում կատարված աշխատանքների, բացթողումների, խնդիրների և ծրագրերի վերաբերյալ: Հաշվետվություններով արդեն իսկ հանդես են եկել Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու բժշկական կենտրոնները: