Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մշակութային հուշարձանների վերանորոգումներ կիրականացվեն Ախթալայում

10.12.2015

Ֆրանսիայում և Հայաստանում զբոսաշրջային ծրագրեր իրականացնող «Մոմիկ» կազմակերպության նախագահ Շանթ Մարջանյանի հրավերով Լոռու մարզ են այցելել մշակութային արժեք ներկայացնող ճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ զբաղվող ֆրանսիական «Ղոմպաղ» կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր Շանթի առաջարկությամբ պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրություններ կատարել Ախթալայում՝ 2016թ. ամռանն այստեղ առկա մշակութային արժեքների վերանորոգման, դրանց հարակից տարածքների բարեկարգման նպատակով:

Դեկտեմբերի 10-ին նրանց ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատակիցներ:

«Ղոմպաղ» կազմակերպության ներկայացուցիչները մարզի ղեկավարին ներկայացրին կազմակերպության կողմից կատարված մեծածավալ ծրագրերը և Լոռու մարզ իրենց այցի նպատակը: Նրանք նշեցին, որ ծրագրերն իրականացնում են բացառապես կամավորական աշխատանքով: Կամավորները նախապես մասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցնում, որից հետ միայն լծվում աշխատանքի: Կամավորների թվում են ճարտարապետներ, ճարտարագետներ, քարտաշներ, պատշարներ և այլն:

Ա. Նալբանդյանը ողջունելով հյուրերին՝ նախ շնորհակալություն հայտնեց Շանթ Մարջանյանին, ում հետ մարզպետարանը և ողջ Լոռու մարզը սերտ բարեկամությամբ է կապված: Նա կարևորեց նմանատիպ նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել կազմակերպչական հարցերում: Մարզպետը անհրաժեշտ համարեց նաև ծրագրերի քննարկումը Գուգարաց թեմի և Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պատասխանատուների հետ:

Հյուրերը իրականացվելիք կամավորական ծրագրերում կարևորեցին հայ կամավորների ներգրավվածությունը:

-Շինաշխատանքներին, համոզված եմ, սիրով կմասնակցեն մարզի ճարտարագետները, քանդակագործներն ու շինարարները: Ինքս էլ պատրաստ եմ դրա մասնակիցը դառնալ,- ասաց մարզպետը՝ խնդրելով աշխատանքների մեկնարկի դեպքում իրեն անպայման տեղեկացնել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:49:44