Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների հերթական ընդունելությունը

10.12.2015

Դեկտեմբերի 10-ին, Լոռու մարզպետարանում, մարզպետ  Արթուր Նալբանդյանի կողմից տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Մարզպետին հանդիպելու համար ցուցակագրվել էին Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակիչներ, կային նաև Ստեփանավանի տարածաշրջանից: Նրանց հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ:

Սպառիչ պատասխաններ տրվեցին սոցիալական, առողջապահական, ապօրինի կառուցապատման հետ կապված և տարաբնույթ այլ հարցերով եկած մեկ տասնյակից ավելի քաղաքացիների:

Ամրակից գյուղի բնակիչ Լուսվարդ Գևորգյանը, մարզի ղեկավարին տեղեկացրեց,որ իրեն պատկանող անասնագոմը նոյեմբերի 12-ին մարզի տարածքում  գրանցված ուժեղ քամու հետևանքով զգալի վնասներ է կրել, մինչդեռ վնասը համայնքապետարանի կողմից չի արձանագրվել և իրենք հնարավորություն չեն ունենա օգտվելու ՀՀ կառավարության կողմից տրամադրված փոխհատուցումից: Մարզի ղեկավարը պարզաբանեց, որ պետությունը լրացուցիչ միջոցներ այլևս չի կարող տրամադրել վնասի փոխհատուցման համար, մինչդեռ պատրաստակամություն հայտնեց որոշակի աջակցություն հատկացնել վնասը փոքր-ինչ մեղմելու համար:  Ապօրինի կառուցապատման հարցով դիմած մեկ բնակչի էլ մարզպետը խոստացավ մարզպետարանի համապատասխան աշխատակիցների օգնությամբ հանգամանորեն ուսումնասիրել խնդիրը և անհրաժեշտության դեպքում միջամտել: Ֆինանսական օգնություն խնդրող քաղաքացիներին ևս Ա. Նալբանդյանը պատրաստակամություն հայտնեց ընդառաջել: Վանաձորի բնակիչ Արմինե Գրիգորյանը մարզպետին խնդրեց աջակցել թոռնիկի վիրահատության հարցում, ով լսողական լուրջ խնդիրներ ունի: Ա. Նալբանդյանը քաղաքացուն առաջարկեց մարզպետարան ներկայացնել փոքրիկի հիվանդության պատմության հետ կապված պահանջվող փաստաթղթերը, իսկ  մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանին հանձնարարեց աջակցելու խնդրանքով դիմել առողջապահական ծրագրեր իրականացնող բարեգործական կազմակերպությունների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18