Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաշմանդամության հիմնախնդիրների տարեվերջյան հաշվետվություն

11.12.2015

Դեկտեմբերի 11-ին Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի տարեվերջյան ընդլայնված նիստը։

Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի  նախագահ Լոռու  մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, նիստի մասնակիցները  նախ աշխույժ գնումներ կատարեցին հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործու­թյունների ցուցահանդեսից, ապա՝ լսեցին Հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի առոջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի հաղորդումը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 02.12.2015թ. նիստի օրակարգային հարցերի՝ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի, Բարձրագույն ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության ապահովման խնդիրների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման մոդելի ներդրման շրջանակներում պրոսպեկտիվ փորձաքնության ուղղությամբ կատարված աշխատանքների, ինչպես նաև Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց 2015թ. մարզական նվաճումների մասին: 

Ապա իրենց կազմակերպությունների կատարած աշխատանքների մասին խոսեցին «Լիարժեք կյանք» ՍՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը, «Երուսաղեմի սուրբ Ղազարի Օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ժակլին Հեքիմյանը, «Խաչվող ուղիներ» ՀԿ-ի նախագահ Նարինե Ղազարյանը, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը։

Տարվա ընթացքում կատարած արդյունավետ և համագործակցային աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրին արժանացան «Խաչվող ուղիներ» ՀԿ-ի նախագահ Նարինե Ղազարյանը, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Անի Ղուկասյանը, «Երուսաղեմի սուրբ Ղազարի Օրդենը Հայաստանում» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ժակլին Հեքիմյանը, «Երիտասարդական ալիք» ՀԿ-ի նախագահ Ռազմիկ Սարդարյանը, «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ հիմնադիր և խորհրդի անդամ Անուշ Առաքելյանը և «Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի տնօրեն Ասատուր Սողոյանը։

«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների հեղինակած ասեղնագործ ՀՀ զինանշանը կենտրոնի տնօրեն Սուսաննա Ապրեսյանը նվիրեց Լոռու մարզպետին։

Միջոցառման վերջում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություն­ներ» ՀԿ-ն ներկայացրեց իր հեղինակած «Հրեշտակի թևերով» բեմականացումը /հեղինակ՝ Անուշ Ասլանյան/։ Հանձնաժողովի կողմից բեմադրման հեղինակը և լավագույն դերակատարներն արժանացան նվերների։

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18