Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարևորվեց համագործակցությունը մարզպետարանի, ՏԻՄ կառույցների և ոստիկանության միջև

10.12.2015

ՀՀ Ոստիկանություն-մարզպետարան- ՏԻՄ ծրագրային համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների պետերի, մարզի խոշոր համայնքների ղեկավարների  և  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցչի մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ով ներկաներին տեղեկացրեց, որ հանդիպման թեման ամանորյա տոնակատարության նախապատրաստության և անցկացման ընթացքում հասարակական  կարգի պահպանմանն ուղղված խնդիրներն են:

Այդ հարցերի շուրջ իր նկատառումներն արտահայտեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ  Արա Կարապետյանը: Նախ նշվեց, որ պետական կառավարման, ՏԻՄ մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական և այլ  կազմակերպությունների  հետ նմանօրինակ  հանդիպումներ կազմակերպվում են յուրաքանչյուր  եռամսյակ, որը տեսանելի արդյունքներ է տալիս հասարակական կարգի և օրինականության պահպանման իրավիճակի բարելավման գործում: Նկատի  առնելով ամանորյա տոնակատարությունների մոտալուտ լինելը՝ նա ներկաների  ուշադրությունը  հրավիրեց այս օրերին ակտիվացող փողոցային առևտրի, հատկապես՝ հրատեխնիկայի վաճառքի օրինականության պահպանմանը, դժբախտ դեպքերի ու անցանկալի  պատահարների կանխարգելման խնդրին: Նա կարևորեց  հատկապես զանգվածային լրատվամիջոցներով ազգաբնակչության շրջանում բացատրական աշխատանքների իրականացումն ու ակտիվ քարոզչությունը:

 Խորհրդակցության մասնակիցների կողմից եղան առաջարկություններ՝ նախատոնական և տոնական օրերին տրանսպորտային երթևեկության կանոնակարգումն ակտիվացնելու, հանրության ազատ տեղաշարժը չխոչընդոտելու միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ա. Դարբինյանը ՏԻՄ ներկայացուցիչներին հորդորեց ուշադրության կենտրոնում  պահել հատկապես եղևնիների  ապօրինի հատումների կանխարգելումը և հակահրդեհային միջոցառումների կազմակերպումը:  

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27