Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հունիսի 26 -ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր «Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» երրորդ հանրային քննարկումը բնապահպանական ռիսկերի և խնդիրների վերաբերյալ: Քննարկումն անց էր կացվում Բնապահպանության նախարարության, «Արցախճան ինստիտուտ» ՓԲԸ, «Լոթթի Ինջեներիա» ընկերության, մարզպետարանի ներկայացուցիչների, ճանապարհին հարող համայնքների և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

Կարևորվեց տիպային նախագծերի կիրառելիության մատչելիությունը 26.06.2015
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N814-Ն որոշման կատարման արդյունքներն արձանագրելու, Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառելիությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ սահմանված պահանջների կատարումը և Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի Հայաստանում իրականացման միջոցառումները մեկնաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հունիսի 26-ին Լոռու մարզպետարանում հրավիրել էր խորհրդակցություն՝ մարզպետարանի, համայնքների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների մասնակցությամբ:
Հարգելի հայրենակիցներ 26.06.2015
Հայաստանի Հանրապետությունում հունիսի 29-ին նշվում է Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը:

Մրցույթ ՏՏ ոլորտում. նախընտրական փուլին ներկա էր նաև Լոռու մարզպետը 25.06.2015
Արդեն մի քանի տարի է` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը անցկացնում է մրցույթ՝ դպրոցականների, ուսանողների, ասպիրանտների շրջանում: Լավագույնները ներկայացվում են ՀՀ նախագահի մրցանակին՝ տարբեր անվանակարգերում:
«Դիակոնիա» հիմնադրամը Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ սոցիալական աջակցության մի շարք կարևոր ծրագրեր է իրականացնում Լոռու մարզում ու քանի որ այդ ծրագրերի իրականացման արդյունավետությունը գոհացնում է հիմնադրամի պատասխանատուներին, համագործակցությունն օրեցօր ավելի է խորանում, իսկ ծրագերի թիվը գնալով ավելանում է՝ ընդգրկելով նորանոր համայնքներ:

Որոշվեցին Լոռու մարզի լավագույն մարզական ընտանիքները 24.06.2015
Հունիսի 21-ից 23-ը Վանաձորի թեթև աթլետիկայի մարզադպրոցում անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2015» մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին տարածաշրջաններում մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները: