Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեկան հաշվետվություն ներկայացրեց Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը

02.02.2016

 2015թ. աշխատանքային հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը: Ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Տիգրան Բադոյանը, աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների և սոցիալական ծառայությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Զեկուցողը նախ անդրադարձավ առողջապահական ոլորտին, տեղեկացրեց, որ մարզում աշխատում են 432 բժիշկներ, 1013 միջին բուժաշխատողներ, այլ հաստիքներում՝ 552, ընդամենը՝ 1997 մարդ:
Առողջապահական համակարգում 2015թ. ֆինանսավորումը իրականացվել է սահմանափակ բյուջեի ֆինանսավորման սկզբունքով: Մարզպետարանի ենթակայության բաժնետիրական ընկերությունների ծախսերի վերլուծությունը ցույց է տվել, որ պետական պատվերի ֆինանսավորումն ստանալուց և վճարումները կատարելուց հետո յուրաքանչյուր ամսվա 1-ի դրությամբ կրեդիտորական պարտքերը չեն գերազանցում տվյալ եռամսյակի համար մարզպետարանի կողմից հաստատված նախահաշվային գումարի մեկ երրորդը:
Ընթացքի մեջ են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցման աշխատանքները, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.6 մլրդ դրամ, որից ծննդատան մասնաշենքինը՝ 1.1 մլրդ. դրամ: 2015թ.կատարվել է ավելի քան 950 մլն. դրամի աշխատանք:
«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվում է տուբերկուլյոզի բաժանմունքի վերանորոգում: Ծրագրի արժեքը կազմում է 7.891.3 հազ.դրամ:
Ավարտվել է՝ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կառուցումը: Այդ նպատակով Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ-ի կողմից տրամադրվել է ՝ շուրջ 60 մլն. դրամ:
«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ում սեփական միջոցներով կատարվել է մասնակի վերանորոգում մոտ 7. 800.0 հազ. դրամի չափով:
«Դիակոնիա» բարեգործական կազմակերպության կողմից «Դսեղի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին է տրամադրվել ավելի քան 3.000.0 հազ. դրամ, հեռաբժշկության ներդրման նպատակով ձեռք են բերվել պլանշետներ և համակարգչային տեխնիկա:
Վանաձորի «Գուգարք» ԿՊ ՊՓԲԸ-ն ձեռք է բերել բժշկական սարքավորումներ և գույք՝ 12.170,0 հազ. դրամ ընդհանուր արժեքով, ՀՀ ԱՆ ԾԻԳ ՊՀ-ի կողմից տրամադրվել են բժշկական պարագաներ և գրասենյակային գույք՝ 1.420.6 հազ. դրամ արժեքով:
«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն սեփական միջոցներով ձեռք է բերել սոնոգրաֆիայի նոր սարք և այլ սարքավորումներ՝ 6.570,0 հազ. դրամ արժողությամբ: Կատարվել է ախտահանման 2 կաբինետների վերանորոգում՝ 1.662, 7 հազ. դրամ արժեքով:
«Վանաձորի թիվ 5 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն իր միջոցներով ձեռք է բերել բժշկական սարքավորումներ՝ 1.894,0 հազ. դրամ արժեքով, բարեկարգել է մուտքի աստիճանավանդակը, կառուցել է թեքահարթակ՝ 230,0 հազ. դրամ արժեքով:
«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն հիմնանորոգվելուց հետո սեփական միջոցների հաշվին լիզինգային ճանապարհով և շրջանակային համաձայնագրերով ձեռք է բերել 22.826,1 հազ. դրամի բժշկական սարքավորումներ: Ոչ բժշկական նշանակության ներդրումների չափը կազմել է՝ 3.522,5 հազ. դրամ: Ընդամենը՝ 26.348,6 հազ. դրամ:
«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ձեռք է բերել բժշկական սարքավորումներ՝ 11.488.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով:
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել շտապօգնության մեքենա և բժշկական սարքավորում՝ 7.150.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով, կատարվել է պոլիկլինիկական մասնաշենքի մասնակի նորոգում՝ (200 հազար դրամ): Սեփական միջոցներով կոսմետիկ վերանորոգվել է Ուրասարի ԲՄԿ-ն(120 հազ.դրամ), կատարվել է շտապօգնության ավտոմեքենայի կապիտալ վերանորոգում (360հազ. դրամ):
«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել սարքավորումներ (2.050, 0 հազ. դրամ), մասնակի վե¬րա¬նո¬րոգ¬վել է ըն¬կե¬րութ¬յան վի-րա¬հա¬տա¬կան սրա¬հը (222.5 հազ. դրամ), բա¬րե¬րար¬նե¬րի միջոցներով ևս աշխատանքներ են կատարվել (120.0 հազ. դրամ): Մե¬ծա¬վա¬նի գյու¬ղա¬պե¬տա¬րա¬նի կող¬մից հատ¬կաց¬ված 160.0 հազ. դ¬րա¬մով ձեռք է բեր¬վել վի¬րա¬բու¬ժա¬կան ար¬տած¬ծիչ: «Դիակոնիա» բարեգործական կազմակերպության կողմից «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկական պոլիկլինիկայի մասնաշենքում տեղադրվել են նոր պատուհաններ են, անց է կացվել լոկալ ջեռուցման համակարգ՝ 4.204.0 հազ.դրամ արժողությամբ:
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով կատարել է կաթսայատան վերանորոգում, «Նարեկ» մասնաշենքի տանիքի մասնակի վերանորոգում, լվացքատան վերանորոգում, ծննդատան ջեռուցման համակարգի վերանորոգում, հիմնական մասնաշենքի ջրագծերի վերանոնոգում՝ 12.600.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով: Ձեռք է բերել բժշկական սարքավորումներ և համակարգչային տեխնիկա՝ 20.483.0 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ:
«Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից սեփական միջոցներով ձեռք է բերվել 240.0 հազ.դրամ արժողությամբ ԷՍԳ-ի նոր սարք, կատարվել է կոյուղու մասնակի վերանորոգում:
«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ում սեփական միջոցներով կատարվել են մասնակի վերանորոգման և տեխնիկական հագեցման աշխատանքներ՝ մոտ 1.125.0 հազ.դրամ ընդհանուր արժողությամբ, գնվել են հակահրդեհային պարագաներ (240.0 հազ դրամ), համակարգչային հավաքածու (475.0 հազ. դրամ): «Մարգահովիտի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարվել է 160.0 հազ. դրամ արժողությամբ շինարարական աշխատանքներ, «Ջրաշենի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ը իր միջոցներով ձեռք է բերել ԷՍԳ- ի սարք՝ 250.0 հազ. դրամ արժեքով:
«Շնողի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ն իր միջոցներով կատարել է մասնակի վերանորոգում, ձեռք է բերվել գույք ընդհանուր առմամբ 501 հազ դրամ արժեքով: «Թեղուտ» ՓԲԸ-ի միջոցներով վերանորոգվել է ամբուլատորիայի ջրամատակարարման համակարգը և կոյուղին:
Մարզի հինգերորդ հրատապ ծրագրի շրջանակներում վերանորոգվել է «Արևածագի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի կազմում գործող Կարմիր Աղեգու ԲՄԿ-ի սենյակը:
Այսպիսով, առողջապահական ընկերությունների սեփական միջոցներով բնագավառում կատարվել է 97 մլն 642 հազ. դրամի ներդրում:
«Լոռու առողջապահություն» հիմնադրամը, որը ստեղծված է մարզի առողջապահության բնագավառին տարաբնույթ աջակցություն ցուցաբերելու նպատակով, 2015թ. մարզի վեց առողջապահական ընկերությունների տրամադրել է 11.200.0 հազ. դրամ՝ գույք և բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար, հիվանդ կամ կարիքավոր բուժաշխատողների և քաղաքացիների աջակցման նպատակով հատկացվել է 4.010.0 հազ. դրամ, ինչպես նաև 632.0 հազ.դրամ՝ բուժաշխատողի օրվան նվիրված և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով: ՀՀ Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի միջև համագործակցության շրջանակներում Մարտակերտի հիվանդանոցին նվիրաբերվել է համակարգչային տեխնիկա՝ 376.0 հազ. դրամ արժեքով, «Հայաստան Համահայկական» հիմնադրամին՝ 100 հազ. դրամ: Ընդամենը հիմնադրամի կողմից կատարվել է 16.318.0 հազար դրամի ներդրում:
Ա¬ռող¬ջա¬պա¬հա¬կան ԾԻԳ ՊՀ-ի կող¬մից առաջնային օղակի բոլոր առողջապահական ընկերություններին տրամադրվել են համակարգչային հավաքածուներ՝ յուրաքանչյուրը 373.3 հազ. դ¬րամ ար¬ժո¬ղութ¬յամբ և բժշկական պարագաներ՝ ընդամենը 12.992.9 հազ. դրամ:
Միջազգային կազմակերպությունների, բարերարների կողմից նախորդ տարի մարզում կատարվել է շուրջ 31.249.4 հազ. դրամի ներդրում:
- Ոլորտում բնակչության առողջական վիճակը բնութագրող կարևորագույն ցուցանիշներ են հիվանդացությունը և մահացությունը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ինչպես հանրապետությունում, այնպես էլ մարզում դեռևս բարձր է հիվանդացության մակարդակը,-ասաց վարչության պետը:
2015թ. մարզում արձանագրվել է երեխայի 25 մեռելածին դեպք, մինչև 7 օրական երեխայի 14 մահ, մինչև 1 տարեկան երեխայի 3 ստացիոնար և 7 տնային մահ, 1-5 տարեկան երեխայի 1 տնային մահ :
ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ վարչությունն իրականացրել է նաև հատուկ և սոցիալական անապահով խմբերի քաղաքացիներին հանրապետության առողջարաններ ուղեգրման գործընթացը:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ներառվել են այն ենթաբնագավառները և առաջարկվել բարե¬լավ¬ման ենթածրագրեր, որոնք առնչվում են բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայու¬թյուն¬ների մատչելիու¬թյանը, իրազե¬կու¬թյան բարձրացմանը, հաշմանդամու¬թյուն ունեցող անձանց, տարեցների և հատուկ կարիքներ ունեցող երեխաների հիմնախնդիր¬ների լուծմանը:
ՀՀ կառավարության 2014-2025թթ. հեռա¬նկա¬¬¬րա¬յին զարգացման ռազմավարական ծրագրի սոցիալական օժանդակության հիմնական բաղա¬դրամա¬սե¬րից մեկը ընտանիք¬նե-րի անապահովության գնահատման (ընտանեկան նպաստի) համակար¬գի բարե¬լա¬վումն է:
Մարզի սոցիալական աջակցության տարածքային մարմին¬ները (ՍԱՏՄ-ներ) նկատելի աշխա¬տանք են տարել ընտանիքների փաստա¬գրումը սահմանված ժամանակացույցով իրականացնելու ուղղությամբ:
ՍԱՏՄ-ների կողմից յուրաքանչյուր ամիս թարմացվել են տեղեկատվական շտեմարան¬ները: Մարզպետարանի կողմից կանոնավոր կերպով իրականացվել է ընտա-նեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման գործըն-թացի վերահսկո¬ղությունը, հաշվետվություն¬ների հավաքումը, ամփոփումն ու ամենամսյա վերլուծությունը: Աշխատանքների մասին բնակչությանը իրա¬զեկ¬վել է մամուլի, հեռուստա¬տե¬սության, ինչպես նաև մարզպետարանի և սոցիալական ուղղվածություն ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչ¬ների հանդի¬պում¬ների միջոցով:
2015թ. ընթացքում ՍԱՏՄ-ները փաստագրել են 25.479 ընտանիք, նրանցից նպաստի իրավունքը պահպանել են 17.053-ը, տարբեր հանգամնքներով իրավունքը կորցրել` 2.016 ընտանիք: Նոր նպաստառու են դարձել 3.839 ընտա¬նիքներ: 2016թ. հունվարի 1-ի դրությամբ նպաստառու է 20.198 ընտանիք:

Մարզում 2015թ. ընթացքում ՍԱՏՄ-ների կողմից վճարվել են ավելի քան 6.8 մլրդ դրամ պետական նպաստներ (ներառյալ՝ հրատապ օգնությունները), 2015թ. ընթացքում մարզի սոցիալական աջակցության տարածքային մարմինները տնտեսել են շուրջ 236.3 մլն դրամ:

2015թ. ՀՀ Լոռու մարզում ծննդյան պետական նպաստ է հատկացվել 3756 երեխաների համար:
2015թ. ընթացքում մարզի սոցիալական ծառայու¬թյունները սխալ տեղեկություն¬ներ ներկայացրած քաղաքացիներից ետ են գանձել 16.85 մլն դրամ, որից շուրջ 9.6 մլն դրամը բաժին է ընկնում Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնին։

Մարզի ՍԱՏՄ-ների կողմից շարունակվել է ավանդի դիմաց տրվող փոխհա¬տուցման գործ¬ընթացը: 2015թ. ընթացքում փոխհատուցվել է 387 անձ` 80 մլն 590 հազար 608 դրամի չափով։
Կենսաթոշակային ապահովություն
ՀՀ Լոռու մարզում կենսաթոշակ է ստանում 51.920 մարդ, հաշմանդամություն ունեն 18.883-ը (որից առաջին խումբ` 832, երկրորդ խումբ` 8.137, երրորդ խումբ` 9.178, մանկուց հաշմանդա¬մություն ունի 736 երեխա), ծնողազուրկ են 2.365 երեխաներ:
Աշխատաշուկա և զբաղվածություն
2015թ. Լոռու մարզում շարունակվել է ակտիվ աշխատաշուկայի ստեղծման և զբաղվածու¬թյան խթանման քաղաքականությունը:
Գործազուրկների թիվը հունվարի 1-ի դրությամբ կազմում է 10.728 մարդ, որից 7562-ը կանայք են: Նրանցից աշխատանքի է տեղավորվել 1173 մարդ, որից՝ 791 կին:
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին
Մարզի թվով 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից 2015թ. հունվար-նոյեմբեր ամիսներին հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացվել է 155 ՎԱԾ (վերականգնողական անհատական ծրագրեր), հատկացվել են 26 սայլակ, 30 ձեռնա¬փայտ, 15 հենակ, 12 քայ¬լակ, 16 լսողական, 2 ձայնաստեղծ սարք։
45 այլ պարա¬գաներ (օրթոպեդիկ կոշիկ, գուլպա), պրոթեզա¬վո¬րվել է՝ 34 անձ:
Հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարու¬նա¬կում է մնալ մարզպետարանի առաջնահերթ գործառույթներից մեկը և այդ ուղղությամբ գործնական քայլեր են իրականացվում: Նվազ արդյունավետությամբ է ընթացել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովումը, մասնավորապես՝ թեքահարթակ¬ների կառուցում: Թեև առկա է նպաստավոր օրենսդրական դաշտ, սակայն շարժողա¬կան խնդիրներ ունեցող անձանց համար պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակա¬կան, մշակու-թային, մար¬զա¬կան կառույցներում, ընտրատեղամասերում մուտքի մատչելիության ապահովումը դեռևս հիմնա¬խնդիր է մնում:
Մարզի համայնք¬ներում (քաղաքապետարան, գյուղապետարան) կառուց¬վել է 30 թեքա¬¬հարթակ, շինարարա¬կան տեսակետից անվասայլակ օգտա¬գործող մարդկանց համար մատչելի են 38-ը, իսկ դեռևս 45 համայնքներում մատչե¬լիության ապահովման խնդիր կա:
Մարզի 163 կրթական հաստատություն¬ներից 103-ում առկա է թեքահարթակ, շինարարական տեսակետից մատչելի են 26-ը, իսկ թվով 34 դպրոցներում դեռևս թեքահարթակներ չկա:
Մարզի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող 36 առողջա¬պահա¬կան ընկերու¬թյուններից 33-ում առկա են թեքահարթակ¬ներ, շինա¬րարական տեսա¬կետից մատչելի են 3-ը, 2-ում դեռևս կառուցված չեն: Նույն ընկերու¬թյունների կազմում գործող շուրջ 90 բուժակ-մանկաբարձական կետե¬րից 12-ում կառուցված են թեքահարթակ¬ներ, իսկ մնացածը կարելի է մատչելի համարել, քանի որ տեղակայված են հիմնականում միահարկ շինություններում:
2015թ. «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից Սպիտակի քաղաքապետա-րանի, Ալավերդու և Վանաձորի մշակույթի տների առջև կառուցվեցին թեքահարթակ-ներ։Թվով 4 համայնքների (Բազում, Արևաշող, Գարգառ, Վարդաբլուր) նախա¬կրթա-րաններում և 2 համայնքների (Գարգառ, Յաղդան) մշակույթի տներում կառուցվել են թեքա¬հարթակ¬ներ։ Մի շարք քաղաքային համայնքներում (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Թումանյան, Շամլուղ) առանձնակի ուշադրություն է դարձվել հասարակական այլ վայրերի (դեղատուն, խանութ, դատարան, մանկական հրապարակ, դատախազություն, ոստիկանություն) մատչելիությանը։
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձ-նաժողովը 2015թ. հրավիրել է 5 նիստ:
Հաշմանդամների հիմնախնդիրների լուծման նպատակով մարզպետարանի հետ համագործակցությամբ ծրագրեր են իրականացնում մի շարք հասարակական և միջազգային կազմակերպություններ:
ՀՀ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությու¬նում գործում է թեժ գիծ՝ 0322 2-33-99 հեռախոսահամարով /առողջապահու-թյան և սոցիալա¬կան ապահովության հարցե¬րով/, իսկ «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ամեն ինչ մեզ համար, մեզ հետ» ծրագրի շրջանակներում գործում է 080001311 անվճար թեժ գիծը:
Վարչության պետը փաստեց, որ հեռաձայնողների մեծ մասի դժգոհություններն առնչվել են առողջապահական հիմնարկի աշխատակիցներ և հիվանդ, սոցիալական ծառայություն և շահառու փոխհարաբերություններին: Հիվանդները և շահառուները դժգոհել են իրենց նկատմամբ ցուցաբերված ոչ բարյացակամ վերաբերմունքից:
Փախստականների և միգրացիայի հիմնահարցեր
2016թ.հունվարի 1-ի դրությամբ մարզում փաստացի բնակվում է շուրջ 7500 փախստական, որոնցից ՀՀ քաղաքացիություն է ստացել շուրջ 6000 անձ:
1999-2005թթ. բնակարանային խնդիր է լուծվել փախստական¬ների 292 ընտանիք-ների համար:
Դեռևս բնակարանի կարիքավոր է 195 ընտանիք:
2006-2015թթ. Լոռու մարզում փախստական ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր չի իրականացվել:
Զոհված և հաշմանդամ զինծառայողների հիմնահարցեր
Ներկայումս ՀՀ Լոռու մարզում բնակարանի կարիքավոր են 85 (27 զոհ¬վածի և 58 զին¬հաշման¬¬դամություն ունեցողի) ընտանիքներ: Նախորդած տարիներին Լոռու մարզում բնակարան կամ բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակ¬ցություն է ստացել զոհվածի և զինհաշման¬դամի 224 ընտանիք: 2015թ. ՀՀ ՊՆ բնակապահով¬ման ծրագրից օգտվեց զոհված զինծառայողի մեկ ընտանիք¬։
Որպես թերություն և բացթողում վարչության պետն առանձնացրեց առողջապահության ոլորտում մասնագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների պակասը՝ առաջարկելով վերանայել առողջապահության համակարգի գլխավոր մասնագետների թեկնածությունները: Բարելավման կարիք ունի բժշկական սպասարկման որակը: Որպես խնդիր Ս. Լամբարյանն առանձնացրեց բժշկական մի շարք հիմնարկների և սոցիալական որոշ ծառայությունների շենքային անբարենպաստ պայմանները՝ նեղ մասնագետների պակասը, ֆինանսական խնդիրները և այլն, որոնց լուծման ուղղությամբ քայլառքայլ աշխատանքներ են իրականացվում:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց վարչությանը տարվա ընթացքում կատարած ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքի համար: Նա առանձնահատուկ կարևորեց հիվանդների և շահառուների նկատմամբ ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքը՝ նշելով, որ 2016թ.-ին հատուկ ուշադրություն է դարձվելու այս խնդրին:
Ներկաները ևս բանախոսներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան:
(Վարչության ընդարձակ հաշվետվությանը կարող եք ծանոթանալ lori.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59