Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում կիրականացվեն զբաղվածություն խթանման վարձատրվող հասարակական աշխատանքներ

03.02.2016

 «Սեզոնային զբաղվածու¬թյան խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակ¬ցության տրամադրման» և «Վարձատրվող հասարակա¬կան աշխատանքների կազմակերպման միջոցով` գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրերի իրականացման նպատակով Լոռու մարզպետարանի դահլիճում հրավիրվել էր թեմատիկ սեմինար- խորհրդակցություն, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մասնակցում էին մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, Վանաձորի զբաղ¬վա-ծության տարած¬քային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը կարևորեց երկար ընդմիջումից հետո նշված ծրագրերի վերսկսումը, ինչը կնպաստի ոչ միայն տարաբնույթ օգտավետ ծրագրերի իրականացմանը համայնքներում, այլև ժամանակավոր զբաղվածության խնդրի լուծմանը:
-Համայնքների ղեկավարներին խնդրելու եմ ռեալ և համայնքի համար կարևորություն ներկայացնող ծրագրեր ներկայացնել, ծրագրերը կյանքի կոչել թափանցիկ, հանրության համար մատչելի ձևով,-ասաց մարզպետը:
Օրակարգային հարցերը ներկայացրեց Արա Առաքելյանը, ով շնորհակալություն հայտնեց մարզպետին և մարզպետարանին ակտիվ համագործակցության և օժանդակության համար: Նա հանգամանորեն ներկայացրեց առաջարկվող ծրագրերը: Ըստ նրա, «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման» ծրագրի միջոցով կարգավորվում է աշխատաշուկայում անմրցունակ, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր, վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց սեզոնային զբաղվածությունը: Ծրագրի նպատակը սեզոնային զբաղվածության ապահովման միջոցով հանրապետության առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական վիճակի լարվածության մեղմացումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագրի ոլորտներն են սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները, պատմական հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգումը, գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման, բնակչության համար պաշտպանական նշանակություն ունեցող ինժեներական կառույցների շինարարական աշխատանքները: Ա. Առաքելյանը տեղեկացրեց, որ ծրագրային առաջարկները կներկայացվեն Լոռու մարզպետարան, կձևավորվի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողով, որը կքննարկի առաջարկվող ծրագրերը՝ ներկայացնելով մարզպետի հաստատմանը:
Ներկաները իրենց հետաքրքրող հարցեր ուղղեցին կենտրոնի տնօրենին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59