Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

11.02.2016

Փետրվարի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության եկած շուրջ 30 քաղաքացիների հարցերին առավել սպառիչ պատասխանելու նպատակով մասնակցում էին  նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության  բաժնի պետ Նարեկ Սարգսյանը, մարզպետի օգնականներ Արման Սարգսյանը և Տիգրան Էվինյանը:

Ցուցակագրվել էին քաղաքացիներ Վանաձորից, Գուգարքի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջաններից:

Դրամական օգնություն ստանալու ակնկալիքով մարզպետին դիմեց 17 քաղաքացի: Ա. Նալբանդյանն առաջարկեց դիմումներ ներկայացնել, որոնց ուսումնասիրությունից հետո  հնարավորության սահմաններում խնդրանքները կբավարարվեն:

Աշխատանքի տեղավորման խնդրանքով եկածներին մարզի ղեկավարն առաջարկեց հետևել թափուր աշխատատեղերի մրցույթներին՝ խոստանալով հնարավորության սահմաններում նաև օգնել այդ հարցում: Առողջապահական հարցերով էին եկել 2 բնակիչներ, որոնց մարզպետի միջնորդությամբ անվճար հետազոտություն անցնելու հնարավություն կտրվի:

Այս անգամ ևս ընդունելության էին եկել Երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած, ծրագրի շահառու ճանաչված մարզի գյուղական համայնքների բնակիչներ:

Մարզպետը տեղեկացրեց, որ ներկայում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման տարբերակով լուծում է տրվում ծրագրի շահառու ճանաչված Վանաձորի 14 և Սպիտակի՝ 50 ընտանիքների խնդրին:  Նա հավաստիացրեց, որ մարզի գյուղական բնակավայրերի 318 ընտանիքի խնդիրը վերջնականապես լուծում կստանա առաջիկա մեկուկես տարվա ընթացքում: Մարզպետը խոստացավ առավել հստակ ժամկետներ ներկայացնել  մայիս ամսին: 

 Ընդունեության էին եկել նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող վանաձորցիներ: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ մարզպետարանը բնակարանային պայմանների բարելավման ծրագրեր չի իրականացնում:

Ընդունելության եկած քաղաքացիներին, թեև մշտապես հիշեցվում է ընդունելություններին ներկայացնել մարզի ղեկավարի գործուներությանն  առնչվող  հարցեր, այսուամենայնիվ, որոշ բնակիչներ բարձրացնում են մարզպետի գործառույթներին չառնչվող  տարաբնույթ խնդիրներ՝ կոմունալ-կենցաղային, հոգեբանական, իրավական բնույթի և այլն: Այս ընդունելությունը ևս բացառություն չէր:  Ա. Նալբանդյանն, այնուամենայնիվ,  պատրաստակամություն հայտնեց հետևողական լինել նաև նմանատիպ խնդիրների լուծման հարցում:   

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06