Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացված Օրգանական գյուղատնտեսության (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագիրը

03.02.2016

 Մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) դրամաշնորհային ծրագրի տեղեկատվական և հայտադիմումների պատրաստման դասընթացը:
Համայնքներում տեղեկատվության տարածման և համայնքների ներգրավման խթանման նպատակով ևս մեկ հնարավորություն է ընձեռնվում հետաքրքրված անձանց և կազմակերպություններին ծանոթանալու Եվրոպական միության դրամաշնորհային ծրագրի Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) մանրամասերին և դիմումի կարգին:
Դիմորդները կարող են որպես ուղեցույց օգտագործել հետևյալ հղումները` http://www.entwicklung.at/en/news/current-calls/oasi2016/ http://www.entwicklung.at/uploads/media/OASI_ApplicationTraining_arm_01.pdf
կամ հարցերի դեպքում դիմել Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ: Անհրաժեշտության դեպքում Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինը նույնպես որոշակիորեն կուղղորդեն մասնակիցներին:
Նշենք, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 000 000 եվրո: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է մարտի 21-ը (ժամը` 16:00):
Մարզպետարանում փետրվարի 26-ին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ հանդիպում ծրագրի հայտամրցույթի պոտենցիալ դիմորդների հետ, ինչը հնարավորություն կընձեռի քննարկել հայտամրցույթի դիմումները:
Մարզպետարանը խրախուսում է համայնքների իրավասու անձանց և կառույցների ակտիվ ներգրավումը և մասնակցությունը հայտամրցույթին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59