Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ քաղաքաշինության նախարարը 02.07.2015
Հուլիսի 1-ին աշխատանքային այցով Վանաձորում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ նա եղավ նախ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվող Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի և պետական միջոցներով կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակներում, ապա այցելեց Սանկտ Պետերբուրգի փողոցի տնակային ավան՝ այցն ամփոփելով Լոռու մարզպետարանի դահլիճում պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացված խորհրդակցությամբ:

Անցկացվեց Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը 02.07.2015
Հուլիսի 2-ին մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզպետին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Լոռու մարզպետը ծանոթացավ մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին 01.07.2015
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ-ի» կողմից այս տարվա ապրիլին հայտարարվեց Ագարակ-Օձուն-Մ6 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մրցույթ՝ 5 բաղադրիչով: Աշխատանքների մեկնարկը տրված է. հիմնանորոգվում է Ագարակ-Արևածագի խաչմերուկ՝ 15.7 կմ հատվածը, Արևածագ-Օձուն՝ 6.2 կմ հատվածը և Օձուն-Մ6 ավտոճանապարհի 6.3 կմ հատվածը:

Հունիսի 29-ը ՀՀ-ում անհայտ կորած զինվորների հիշատակի օրն է 30.06.2015
Ավանդույթի համաձայն՝ հունիսի 29-ին վանաձորցի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ էին պետական և հոգևոր այրեր, ազատամարտի վետերաններ, մտավորականներ և անհայտ կորած զինվորների ծնողներ ու հարազատներ:
Աշխատանքային խորհրդակցություն 29.06.2015
Հունիսի 29-ին, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետների, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին մարզում վերջին մեկ շաբաթում կատարված աշխատանքները:

Այցելություն կաթնամշակման ձեռնարկություն 26.06.2015
1996 թվականին Լոռու կաթնագործության երախտավորներից մեկի՝ Վոլոդյա Սարգսյանի նախաձեռնությամբ, «Դիետ» ՍՊԸ անվամբ Վանաձորում հիմնվեց կաթնամթերքի նոր արտադրություն: Շուրջ 20 տարվա ընթացքում ձեռնարկությունը ընդլայնվել է, հագեցվել ժամանակակից հոսքագծերով, տարեցտարի մեծացել է արտադրանքի ծավալը: