Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց վարձատրվող հասարակական աշխատանքների փորձնական ծրագրի նոր փուլը

12.02.2016

Տարիներ առաջ գործազուրկների համար գոնե ժամանակավոր զբաղվածություն ապահովելու, նրանց սոցիալական վիճակը որոշակիորեն բարելավելու, ինչպես նաև համայնքներում հրատապ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հանրապետության մի շարք մարզերում, այդ թվում և Լոռու մարզում, պետական ֆինանսավորմամբ իրականացվում էին վարձատրվող  հասարակական աշխատանքների ծրագրեր: Շուրջ 5 տարվա ընդմիջումից հետո 2016թ. զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում ներդրվել է Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագիր:

Տարվա ընթացքում հանրապետության մարզերում կիրականացվի նման 30 ծրագիր, որից 4–ը Լոռու մարզում՝ 6 մլն դրամ ընդհանուր ֆինանսավորմամբ:

Լոռու մարզպետի 10.02.2016թ. որոշմամբ ստեղծվել է զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողով՝ մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի նախագահությամբ:

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին նիստը, որին մասնակցում էին նաև շահառու համայնքների  ներկայացուցիչներ:

Ա.Դարբինյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արա Առաքելյանը, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը պարզաբանումներ տվեցին ծրագրի վերաբերյալ՝ նշելով, որ ժամանակավոր այդ աշխատանքներում ներգրավվելու համար գերապատվություն է տրվելու սոցիալապես առավել կարիքավոր անձանց, այդ թվում՝ ընտանիքում երկու և ավելի անչափահաս կամ հաշմանդամ ունեցող քաղաքացիներին և այլն: Աշխատանքները օրավարձային են՝ օրական 5 հազար  դրամ հաշվարկով:

Արսեն Դարբինյանը հանձնաժողովի անդամներին հորդորեց ծրագրերի քննարկման ժամանակ լինել ուշադիր և նախապատվություն տալ առավել կարևորություն և հրատապություն ներկայացնող այնպիսի աշխատանքներին,  որոնք հնարավոր կլինի ավարտել մեկ ծրագրի ընթացքում:

Նախնական քննարկմամբ 2016թ. ծրագրին մասնակցելու  հայտ  ներկայացրած համայնքներից ընտրվել են Վանաձորը, Փամբակը, Շահումյանը, Ձորագետը, Մեծ Պարնին և Գարգառը:

Հանձնաժողովի անդամները սպառիչ պատասխաններ տվեցին համայնքների ներկայացուցիչներին հուզող հարցերին:

Գործնական քննարկման արդյունքում ներկայացված ծրագրերը հաստատվեցին հանձնաժողովի կողմից:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06