Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքի ղեկավարի և ավագանու արտահերթ ընտրություններ

15.02.2016

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ, որին մասնակցեցին համայնքների խոշորացման արդյունքում մեկ՝ Թումանյանի համայնքում միավորված Թումանյանի քաղաքային, Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Աթան գյուղական համայնքների բնակիչները:

Ըստ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի՝ ցուցակներում ընդգրկված 3725 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2094-ը:

Համայնքի ղեկավարի ընտրությունում միակ թեկնածուի՝ Թումանյանի գործող քաղաքապետ Լևոն Զավարյանի օգտին  քվեարկել է 1678 ընտրող:

Համայնքի ավագանու 14 թեկնածուից ընտրվել է 9-ը:

Ավագանու անդամներ են ընտրվել բոլոր համայնքներից, բացի Աթանից:

Շնորհավորում և աշխատանքային հաջողություններ ենք մաղթում Թումանյանի վերընտրված քաղաքապետին և ավագանու անդամներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18