Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաստակին արժանի գնահատական

15.02.2016

Նախորդ տարվա ընթացքում Լոռու մարզում  արձանագրված մարզական և մշակութային ձեռքբերումներն առավել քան ակնառու էին, ու այդ հարցում իր մեծ դերակատարությունն ունեցավ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժինը:  ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2015» (առաջին տեղ՝ հաշմանդամություն ունեցող անձի ընտանիք),   «Լավագույն հաշմանդամ մարզիկ-2015թ.» մրցաշար (թիմային երկրորդ տեղ), «Լավագույն մարզական բակ» (երկրորդ տեղ), «Լավագույն մարզական քաղաքային համայնք» (երկրորդ տեղ), «Ամենամյա մարզական փառատոն» (առաջին տեղ), «Ամենամյա նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղեր» (թիմային առաջին տեղ) արդյունքները հենց այնպես չեն տրվում, այլ հետևողական ու տքնաջան աշխատանքի արդյունք են, կազմակերպչական ջիղ ու պրոֆեսիոնալիզմ  են պահանջում: Ջանքեր, որոնք վաղ թե ուշ տալիս են ցանկալի արդյունք:   Մշտապես բարձր մակարդակով են կազմակերպվում նաև  մշակութային ու մարզական բոլոր միջոցառումների տարածքային և մարզային փուլերը, մարզի պատվիրակությունները մշտապես պատշաճ կերպով են ներկայանում հանրապետական բոլոր փառատոներին ու մրցաշարերին, մեծ ուշադրություն է դարձվում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ինչի գնահատականը ՀՀ Սփյուռքի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Կրթության և գիտության նախարարությունների շնորհակալական գրություններն են՝ ուղղված բաժնի պետ Արամ Ռևազյանին, ով արհեստավարժ գործչից բացի, առանձնանում է նաև իր մարդկային բարձր արժանիքներով:   

Ընդամենը օրեր առաջ կրթության ոլորտում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Արամ Ռևազյանը պարգևատրվեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պատվոգրով:

 Շնորհավորում ենք Ա. Ռևազյանին հերթական գնահատանքի համար՝ մաղթելով նորանոր ձեռբերումներ և աշխատանքային հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06