Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համահայկական վեցերորդ խաղերին Լոռու մարզի քաղաքներից մասնակցում է 136 մարզիկ 04.08.2015
Օգոստոսի 2-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում 6-րդ համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի, Արցախի և արտերկրի 178 քաղաքներից շուրջ 6350 մարզիկներ և մարզուհիներ:
Ի գիտություն 04.08.2015
2015թ.-ի օգոստոսի 17-23-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կկայանա > համահայկական երիտասարդական հավաքը: Հավաքին Լոռու մարզը կներկայացնի 9 մասնակից՝ հետևյալ անվանակարգերում.

Օգնություն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին 30.07.2015
Ամերիկյան «Ամքոր» բարեգործական կազմակերպությունը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, իրականացրեց սննդօգնության ծրագիր Լոռու մարզի Վանաձոր համայնքի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների՝ անչափահաս երեխաներ ունեցող 100 անապահով ընտանիքների համար:

Բանակ-հասարակություն կապի ամրապնդման նպատակով 30.07.2015
Հուլիսի 30-ին ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում՝ հայ ընտանիքի դերակատարությունը բանակաշինության գործում կարևորելու ու արժևորելու նպատակով:

Չկալովում շահագործման հանձնվեց նոր ջրագիծ 28.07.2015
Հուլիսի 27-ին Լոռու մարզի Չկալով համայնքում օրը տոնական էր: Նոր ջրագծի կառուցմամբ այստեղ վերջնականապես լուծված է խմելու ջրի հարցը: Ջրագծի կառուցումը Չկալովում սկսվել է դեռևս 2014թ. սեպտեմբերին, կառուցվել է մոտ 22 կմ երկարությամբ ջրագիծ: Ծրագրիր ընդհանուր արժեքը 39 մլն դրամ է, որից 23 մլն-ը հատկացրել է «ՎիվաՍել» ընկերությունը, 13 մլն-ը՝ ծնունդով չկալովցի, բարերար Սիլվա Մովսիսյանը և 3 մլն-ը պետական աջակցությամբ իրականացվող 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում հատկացրել է Լոռու մարզպետարանը:

Սպիտակի տարածաշրջանում ցորենի և գարու առատ բերք է սպասվում 28.07.2015
Հուլիսի 28-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի, Վանիկ Ասատրյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանի, Տի և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Գեղասար, Կաթնաջուր և Մեծ Պարնի համայնքներում: