Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտագնա խորհրդակցություններ՝ Տաշիրում և Ստեփանավանում

28.04.2016

Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը ապրիլի 28-ին աշխատանքային այցով եղավ Տաշիր և Ստեփանավան քաղաքներում՝ խորհրդակցություններ անցկացնելով տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերն առավել հանգամանորեն ներկայացնելու և համայնքների ղեկավարների հարցերին սպառիչ պատասխաններ տալու նպատակով փոխմարզպետին ուղեկցում էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատու աշխատակիցներ ևս:
Քննարկվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման այս տարվա 4 ամսվա ցուցանիշներին, գյուղատնտեսական աշխատանքներին և մարզի գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ մատչելի գներով տրված ազոտական պարարտանյութի բաշխմանը, գումարների հավաքագրմանը, զորահավաքային աշխատանքներին առնչվող և մի շարք այլ հարցեր: Տ. Բադոյանը հորդորեց հատկապես լուրջ ուշադրություն դարձնել հարկերի հավաքագրմանը, յուրաքանչյուր ամիս ապահովել ոչ պակաս, քան 100 տոկոս հավաքագրում:

Նա հորդորեց ակտիվություն ցուցաբերել շաբաթօրյակների կազմակերպման գործում, բնակավայրերը մաքրել ձմռան ընթացքում կուտակված աղբից: Քննարկվեցին օրախնդիր այլ հարցեր ևս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24