Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մասնակցային պլանավորման տեխնոլոգիաներ դասընթաց՝ Թումանյանում

29.04.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարու­թյան,  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) միջև համաձայնեցված տարեկան աշխատանքային պլանի համաձայն Լոռու մարզի Թումանյան, համայնքում ԳՄՀԸ-ի աջակցությամբ ապրիլի 26-28-ն անցկացվեց «Մասնակցային պլանավորման տեխնոլոգիաներ դասընթացը», որին մասնակացում էին նաև Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի ներկայացուցիչները:

      Դասըն­թացն անցկացվեց համայնքների խոշորացման քաղաքականության շրջանակներում` որպես համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների կարողություն­ների զար­գացմանն ուղղված՝ ՀՀ կառավարության միջոցառումների բաղադրիչ մաս: Դասընթացն անցկացրեցին «Տարածքային զարգացման հիմնադրամի» փորձագետնե­րը:     

ԳՄՀԸ խորհրդատու Արմեն Քեշիշյանի հավաստամամբ՝  ծրագիրն  ուղղված  է միջհամայնքային կապերի ամրապնդմանը:  Այն միտված է նաև տնտեսական զարգացման ծրագիր մշակելու կարողությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են գործընկերների հետ աշխատանքում:

Դասընթացը երկօրյա էր և կազմակերպիչները կարևորում էին գլխավոր սպասելիքը՝ ծրագրերի արդյունավետության ապահովումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24