Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսություն՝ նվիրված գուսան Զաքարյանի ծննդյան 90-ամյակին 28.10.2013

Հոկտեմբերի 26-ին «Լոռու ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ միջոցառում էր կազմակերպվել Վահագնիի Անտոն Քոչինյանի անվան միջնակարգ դպրոցի մերձակա հրապարակում՝ նվիրված գուսան Սարգիս Զաքարյանի 90-ամյակին։

Կկատարվի Մարցի Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողություն 28.10.2013

Նոյեմբերի 2-ին, ժամը 11-ին Լոռու մարզի Մարց գյուղում տեղի կունենա նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցու օծման արարողություն: Եկեղեցին կառուցվել է ծնունդով մարցեցի, բարերար Վրույր Գալստյանի ջանքերով

Կառավարման թափանցիկությունը օրախնդիր է 27.10.2013

Հոկտեմբերի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ «Քաղաքացիական կոալիցիա հանուն տեղական հաշվետվողականության» խորագրով կոնֆերանս, որն իրականացվեց Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան Չիվինգ կրթաթոշակի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Հարգանքի տուրք ոճիրի նահատակներին 27.10.2013

14 տարի է անցել այն դժնդակ օրվանից, երբ Ազգային ժողովում մի խումբ ստահակների դավադրության զոհ դարձան պետական ու քաղաքական անվանի գործիչներ` երկրի վարչապետ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, ևս 6 մարդ:

Ազգային փոքրամասնությունների խնդիրներին նվիրված սեմինար 26.10.2013

Հոկտեմբերի 25-ին Վանաձորի «Լոռի՚» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ սեմինար՝ նվիրված Հայաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Այն կազմակերպել էր Հայաստանում ռուս հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամը, որի նախագահ Իվան Սեմյոնով բացման խոսքում ասաց, որ նման սեմինար Լոռու մարզում կազմակերպվել էր երկու տարի առաջ, և այդ օրվա սեմինարը նպատակ ունի ամփոփելու անցած երկու տարվա կատարվածը, պարզելու, թե այդ ընթացքում ինչ խնդիրներ են առաջացել, և դրանց լուծման ինչ ուղիներ են նախանշվել։

Գուսան Զաքարյան-90 25.10.2013

Հոկտեմբերի 26-ին ժամը 12-ին Վահագնի գյուղում՝ պետական և հոգևոր այրերի, մտավորականության, գյուղի բնակիչների և հյուրերի մասնակցությամբ տեղի կունենա հանդիսություն նվիրված ճանաչված երգահան Սարգիս Զաքարյանի (Գուսան Զաքարյան) ծննդյան 90-ամյակին: Գյուղի դպրոցի բակում հանդիսավորությամբ կբացվի գուսանի կիսանդրին (քանդակագործ՝ Սարգիս Ղարիբյան):

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05