Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել Գյուղական համայնքների երրորդ համաժողովին 07.10.2013

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում հոկտեմբերի 3-5-ն անցկացվեց գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնական անձինք, հանրապետության տասը մարզերի ղեկավարները, տասական համայնքների ղեկավարներ և հինգական ավագանու անդամներ յուրաքանչյուր մարզից:

Երևանում ավարտվեց աբելյանցիների հյուրախաղերը 03.10.2013

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 27-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, Ու. Շեքսպիրի «Արքա Լիր» ողբերգության ներկայացմամբ, մեկնարկել էին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց մարզի վաստակաշատ ուսուցիչներին

Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհավորեց մարզի վաստակաշատ ուսուցիչներին 03.10.2013

Ուսուցիչների օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել հոկտեմբերի 3-ին, Լոռու մարզպետարանի դահլիճում: Մարզի տարբեր համայնքներից հրավիրված 25 վաստակաշատ մանկավարժներին շնորհավորեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ,«Լոռու դպրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Մայիս Խաչատրյանը:

Միջազգային օրվա կապակցությամբ տարեցներին շնորհավորեցին Լոռու մարզպետն ու փոխմարզպետը

Միջազգային օրվա կապակցությամբ տարեցներին շնորհավորեցին Լոռու մարզպետն ու փոխմարզպետը 01.10.2013

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ավանդույթի համաձայն, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այցելեց երկու երկարակյաց տարեցների՝ անձամբ իր շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերը հղելու նրանց:

Աշխատանքային խորհրդակցություն 30.09.2013

Սեպտեմբերի 30-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Առաջիկա ամիսը, ինչպես նշեց Լոռու մարզպետը, հագեցած կլինի մի շարք մշակութային միջոցառումներով: Ա. Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու համար:

Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության հերթական այցը Վանաձոր

Երևանի Արաբկիր վարչական շրջանի պատվիրակության հերթական այցը Վանաձոր 30.09.2013

Լոռու մարզի և Երևանի Արաբկիր վարչական շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել դեռևս նախորդ տարի, որին հաջորդել է փոխգործակցությունը երկու վարչական միավորների միջև: Շուրջ մեկ տարվա ընթացքում փոխադարձ այցեր են եղել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22