Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ

29.04.2016

Հարգելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ:

Տասնամյակներ շարունակ այդ տոնը նշվել է «Խաղաղություն, մայիս, աշխատանք» կարգախոսով: Մայիսը բնության զարթոնքի և ավյունի խորհրդանիշն է, իսկ խաղաղ աշխատանքը յուրաքանչյուր աշխատավորի ցանկությունը: Այս տարի, ապրիլյան դեպքերից հետո, խաղաղության վերահաստատումն առավել քան կարևոր է հայաստանցիների ու նաև՝ Լոռու աշխատավորների համար: Տևական ժամանակ է, որ մեր խաղաղ աշխատանքը խաթարվել է հակառակորդի ռազմատենչ արկածախնդրությունների պատճառով, և թշնամուն արժանի հակահարված տվող մեր բանակի քաջարի զինվորների հետ, ինքնաբուխ կերպով, հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում են խաղաղ աշխատանքի մարդիկ՝ երկրագործն ու հանքագործը, շինարարն ու բժիշկը, մանկավարժն ու անասնապահը: Մենք խաղաղությունը նվաճում ենք մեծ զոհողությունների գնով: Միաժամանակ, մեր արտերն ու  գործարանները  թափուր չեն մնում, լոռեցին մի ձեռքում մաճ ու բրիչ,մյուսում՝ զենք բռնած, նախնիների ավանդներին հավատարիմ, և՛ պաշտպանում, և՛ զորացնում է իր օջախն ու հայրենիքը:

Հարգելի հայրենակիցներ,

Մենք վստահ ենք, որ շուտով լիակատար խաղաղություն կտիրի և աշխատավորն իր կորովը լիարժեք ներ կդնի խաղաղ աշխատանքում:

Փա՛ռք ստեղծարար աշխատանքին ու հայրենիքը զորացնող աշխատավորին:

Շնորհավոր աշխատանքի օր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24