Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

	Հայ-ռուսական  գործակցության  շրջանակներում

Հայ-ռուսական գործակցության շրջանակներում 02.12.2013

Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում է գտնվում ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանը: Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին այս տարածքում 1804 թվականին 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:

Լոռու մարզում էր առողջապահության նախարարը 02.12.2013

Նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Թումանյանի տարածաշրջանում է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղավ Ախթալայում, որտեղ մասնակցեց նորակառույց առողջության կենտրոնի հանդիսավոր բացմանը:

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 28.11.2013

Նոյեմբերի 28-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնժողովի նախագահ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Շենավանում կկանգնեցվի Վլադիմիր Մովսիսյանի կիսանդրին

Շենավանում կկանգնեցվի Վլադիմիր Մովսիսյանի կիսանդրին 27.11.2013

Նոյեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանի, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով եղավ Սպիտակի տարածաշրջանի Շենավան համայնքում:

Կայացավ մարաթոն-դրամահավաքը.արդյունքները հուսադրող են 26.11.2013

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Վարդենիս-Մարտակերտ» ավտոմայրուղու կառուցում՝ ծրագրի իրականացման նպատակով նոյեմբերի 23-ին` ժամը 10-ից 17-ը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց Լոռու մարզային մարաթոն-դրամահավաքը: Մարաթոնի կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, հանձնաժողովի նախագահ Մայիս Խաչատյանը տեղեկացրեց, որ մարաթոնի կազմակերպչական աշխատանքների իրականացման նպատակով դեռևս սեպտեմբերին ստեղծվել է կազմկոմիտե՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ։

Աջակցություն հրդեհից տուժած ընտանիքներին 26.11.2013

Լոռու մարզի Գուգարք գյուղում նոյեմբերի 24-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով անօթևան մնացած 6 ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու խնդիրը, դեպքի առաջին իսկ օրվանից, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուշադրության կենտրոնում է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36