Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կմեկնարկի «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2016»-ը

29.04.2016

Մայիսի 1-ից կմեկնարկի Լոռու մարզպետի ֆուտզալի 2016թ. հերթական առաջնությունը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել թիմեր Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից: Փոխմարզպետ Տիգրան Բադոյանի նախագահությամբ  մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի աշխատակիցները   ապրիլի 29-ին անցկացրին «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2016» կազմկոմիտեի հերթական նիստը, որին հրավիրվել էին հայտավորված 20 թիմերի և լրատվության ներկայացուցիչներ:

Նիստի օրակարգում թիմերի խաղացանկի վիճականանությունն էր և կազմակերպական հարցեր: Տ. Բադոյանը Լոռու մարզպետի անունից ողջունեց և հաջողություն մաղթեց մրցաշարին մասնակցության հայտ ներկայացրած թիմերին՝ համոզված լինելով, որ հեթական մրցաշարն էլ կանցնի դիտարժան պայքարում: Չնայած, որ գավաթի խաղարկությունն արդեն 5 տարվա պատմություն ունի և դրա անցկացման գործում թե՛ մասնակիցները և թե՛ մրցավարական անձնակազմը բավականին փորձառություն ունեն, այնուամենայնիվ, Տ.Բադոյանը ներկաներին հորդորեց  անկաշկանդ մթնոլորտում քննարկել բոլոր հուզող հարցերը, ներկայացնել առաջարկություններ: Բոլոր առաջարկությունները քննարկվեցին կազմկոմիտեի անդամների և թիմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որից հետո կատարվեց վիճակահանություն:

Լոռու մարզպետի գավաթի մրցաշարը կանցկացվի մայիսի 1-9-ը: Գլխավոր մրցանակների համար եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը: Ինչպես նախորդ մրցաշարերում այս անգամ ևս մրցանակային տեղ գրաված թիմերը կպարգևատրվեն Լոռու մարզպետի  գավաթով, մեդալներով և դրամական մրցանակով: Համապատասխան խրախուսական պարգևներ են նախատեսված նաև «Լավագույն դարպասապահ», «Լավագույն պաշտպան», «Լավագույն կիսապաշտպան» և «Լավագույն հարձակվող» անվանակարգերում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24