Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցուցահանդես և աշխատանքի տոնավաճառ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում

27.04.2016

Ապրիլի 26-ին Վանաձորի Հայքի հրապարակում անցկացվեց ցուցահանդես և աշխատանքի տոնավաճառ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Ցուցահանդեսին մասնակցում էին ծրագրի՝ Լոռու մարզի տարբեր համայնքները ներկայացնող շահառուները, ովքեր սկսել կամ ընդլայնել են իրենց ձեռնարկատիրական գործունեությունը «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շնորհիվ՝ ձեռք բերելով այդ գործունեության համար պիտանի գիտելիքներ և դրամաշնորհ:

Ցուցահանդեսն ուղեկցվում էր մշակութային ծրագրով և ծրագրի շահառուների կողմից անցկացվող վարպետության դասերով:

Միջոցառումն իրականացվում էր Զբաղվածության պետական գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից 2013թ. մայիսից Լոռու մարզում իրականացվում է «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի գործընկերներն են` Լոռու մարզպետարանը, CISP կազմակերպությունը, և Վանաձորի քաղաքապետարանը

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:18:24