Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հյուրերն էին ալավերդցի ուսանողները

09.02.2017

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով երեկ ճանաչողական այցելությամբ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՎՏԿ) հյուրընկալվեցին Ալավերդու միացյալ ուսխորհրդի և «Նոր Ալավերդի» ՀԿ անդամները: Նրանց ուղեկցում էր Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

Հյուրերին դիմավորեց և կենտրոնի պայմաններին ծանոթացրեց բիզնես ծրագրերի համակարգող Պատվական Հախինյանը: Այցելուները եղան հարկաբաժիններում, ծանոթացան նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաներով (ՏՏ) հագեցած լսարանների ու աշխատասենյակների պայմաններին, ապա հանդիպում ունեցան մարզպետ Ա. Նալբանդյանի, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանի հետ:

-Լոռին գիտատեխնիկական առաջընթացի կենտրոններից մեկը դարձնելու լուրջ հիմնավորումներով մեր առաջարկը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից  և արդյունքում ունեցանք Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի 5 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորմամբ կյանքի կոչված այս հրաշալի ծրագիրը,-ասաց մարզպետը: 

Նա մեկ անգամ ևս անդրադարձավ Լոռին «Սմարթ մարզ» հայտարարելու գաղափարին, շեշտելով, որ մեր փոքրիկ, բնական ռեսուրսներով աղքատիկ Հայաստանն ու մասնավորապես՝ Լոռու մարզը, Երկիր մոլորակի գիտատեխնիկական խելահեղ զարգացումների մրցակցությանը  կարող է և պետք է դիմակայի իր ինտելեկտով,  մեր ժողովրդին բնորոշ մտավոր հարստությամբ: Հիմնավորված հաշվարկներով մինչև 2025 թվականը հանրապետությունը ՏՏ ոլորտի 40 հազար մասնագետի կարիք է ունենալու:

-Ես կասկած  չունեմ, որ բարձր գաղափարների այդ շտեմարանում իրենց արժանի տեղն են ունենալու մեր մարզի լավագույն ներկայացուցիչները: Մենք դատապարտված ենք տարածաշրջանում լավագույնը լինելու,-ասաց մարզպետը, ավելացնելով, որ աջակցելու և սատարելու է այս գործում շահագրգիռ յուրաքանչյուր երիտասարդի: 

-ՎՏԿ-ի առաքելությունն է` Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին՝ կյանքի կոչելու նորարար բիզնես-գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը,-ասաց Պատվական Հախինյանը՝ նշելով այն ծառայությունները, որով կենտրոնն աջակցում է տեխնոլոգիական ընկերություններին:

Ա. Նալբանդյանը, Լ.Ասլանյանը, Պ. Հախինյանը պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09