Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

10.02.2017

 Փետրվարի 9-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցեց ավելի քան երկու տասնյակ բնակիչ Վանաձորի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջաններից: Նրանց հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ: Սոցիալական աջակցության խնդրանքով եկած 11 քաղաքացու մարզպետը պատրաստակամություն հայտնեց ֆինանսական աջակցություն տրամադրել: Անվճար բուժօգնություն ստանալու ակնկալիքով եկած երեք քաղաքացու ևս Ա. Նալբանդյանը դրական պատասխան տվեց՝ առաջարկելով համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել:

Բնակարանային, կոմունալ-կենցաղային հարցերով եկած բնակիչներին առաջարկվեց դիմել իրենց համայնքների ղեկավարներին:

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքիների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող Ծաղկաբեր համայքնի բնակչին մարզպետը պատասխանեց, որ մինչև 2018թ.-ը խնդրին ամբողջական լուծում կտրվի, և ծրագիրը վերջնականապես ավարտին կհասցվի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59