Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվել է մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 27.12.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 26-ին անցկացվել է Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Վանաձորի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վահան Անտոնյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Լոռու մարզի զինվորական կոմիսարի ՊԺԿ, փոխգնդապետ Սարգիս Վահրադյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ, մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղար Արմեն Հակոբյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետ Մարինե Սարգսյանը:
Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է հեղեղումների հետևանքով առաջացած ռիսկերը նվազեցնելու և հետագա հեղեղումների վտանգը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառավարման նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ ոլորտային կազմակերպության գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, Ալավերդի, Թումանյան և Փամբակ համայնքների ղեկավարները, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։

Լոռու մարզպետը խորհրդակցություն է անցկացրել 24.12.2024
Դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել է նախորդ խորհրդակցությունների ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Լոռու մարզպետն ընդգծել է տրված բոլոր հանձնարարականների պատշաճ և ժամանակին իրականացումը:
Դեկտեմբերի 24-ին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։
Կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգում: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, գործող կարգավորումներով 1 քառակուսի մետրի համար 63 հազար դրամ արժեքով Ալավերդիում հնարավոր չի եղել համարժեք բնակարաններ գնել:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպումները ԼՂ-ից տեղահանված և Լոռու մարզի համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Մարզպետի օգնական, ՀՀ ՏԿԵ նախարարին կից՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ Հայկ Հակոբյանը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ՝ պետական աջակցության տարբեր ծրագրերի իրազեկման նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վանաձորի համայնքապետարանի, ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայության, ՄՍԾ Վանաձորի մասնաճյուղի ներկայացուցիչներ։



