Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետի շնորհավորական ուղերձը ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ 16.11.2016

Թանկագին ուսանողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Լոռու մարզում չկա որևէ մի ոլորտ՝ մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ, ձեռներեցություն, կառավարում և այլն, որտեղ առկա խնդիրներին ու հիմնահարցերին այս կամ այն կերպ չառնչվեն ուսանողները: Դա հենց այն ուղին է, որը մենք կոչում ենք Կյանքի ճանապարհ: Որքան հաստատուն լինեն ձեր քայլերն այդ ուղու վրա, նույնքան արգասաբեր կլինի ձեր գործունեությունը` նախընտրած մասնագիտությամբ աշխատելիս:

Առավել տեսանելի ու թափանցիկ աշխատելաոճ

Առավել տեսանելի ու թափանցիկ աշխատելաոճ 16.11.2016

Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ «Ֆորտունա» մարզային հեռուստաընկեության հետ համագործակցությամբ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն առավել տեսանելի և թափանցիկ դարձնելու նպատակով սկսել է հեռուստառեպորտաժների շարք:

ՏՏ ոլորտը՝ Լոռու մարզ-ՊԱԿԱ համագործակցության գերակա ոլորտ

ՏՏ ոլորտը՝ Լոռու մարզ-ՊԱԿԱ համագործակցության գերակա ոլորտ 15.11.2016

Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուրե Ափ (ՊԱԿԱ) ռեգիոնի հետ Լոռու մարզի համագործացությունը սկսվել է դեռևս 1997թ.-ին: Վերջինիս մեծ թափ հաղորդեց հատկապես 2011 թվականին կողմերի միջև կնքված շրջանակային պայմանագիրը, որի շրջանակներում մարզում սկսեցին կարևոր ու տեսանելի ծրագրեր իրականացվել զբոսաշրջության, ֆրանկաֆոնայի և գյուղատնտեսության բնագավառներում:

Բուհերի ռեկտորներին և ՎՏԿ ներկայացուցիչներին առաջարկվեց քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Բուհերի ռեկտորներին և ՎՏԿ ներկայացուցիչներին առաջարկվեց քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները 15.11.2016

Նոյեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի առաջարկությամբ մարզպետարանի դահլիճում համատեղ ծրագրերի քննարկման նպատակով հանդիպում տեղի ունեցավ Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի(ՎՏԿ) ներկայացուցիչների հետ:

Լոռու մարզպետ.«2017թ.-ին Լոռին հայտարարելու ենք «Սմարթ» մարզ» 14.11.2016

Նոյեմբերի 14-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Մեկնարկում է իրազեկման միամսյակը 11.11.2016

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը 2016թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և հիմնահարցերի լուծմանը նվիրված միամսյակ, որի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ կկազմակերպվեն կլոր սեղան-քննարկումներ, հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ, տարաբնույթ միջոցառումներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-01 16:19:48