Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի 348 աղբավայրերի 90-95 տոկոսն մաքրված ու տեղափոխված է

29.05.2017

 «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող համապետական շաբաթօրյակի շրջանակներում շուրջ 10 օր ընթացող աշխատանքներից հետո մայիսի 27-ին ժամը 9.15-ին տրվեց լայնածավալ աշխատանքների մեկնարկը: Վանաձորի Հայքի հրապարակում վաղ առավոտյան տեխնիկական միջոցների ստուգատես կատարվեց, որից հետո դրանք բաշխվեցին 5 տեխամասերի և սկսվեցին աշխատանքները:
-Մյուս համայնքերում ևս նույն սկզբունքով են աշխատել,-այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետի տեղակալ, «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թադևոսյանը՝ նշելով, որ մարզպետարանում գործող օպերատիվ կենտրոնը պարբերաբար թարմացված տեղեկատվություն է ստանում կատարված աշխատանքների մասին: Ըստ նրա, մարզում հայտնաբերվել է 348 աղբավայր, որոնց մեծ մասը կուտակվել են շուրջ 10-20 տարվա ընթացքում: Մեկ փոքր աղբավայրից շուրջ 5-10 բեռնատար աղբ է դուրս բերվել: Նշված աղբավայրերից 8-ն այնքան տարողունակ է եղել, որ անգամ մի քանի օրում հնարավոր չի լինի մաքրել: Ընդհանուր առմամբ մարզում շաբաթօրյակին մասնակցել է ավելի քան 14.000 մարդ, 300-ից ավելի կազմակերպություններ,ինքանբուխ կերպով նաև՝ անհատ բնակիչներ:
Շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցեց նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ: Մաքրվեց մարզպետարանի հարակից տարածքը, հարդարվեցին գազոնները, որից հետո մարզի ղեկավարը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Հ. Թադևոսյանի և մի խումբ պատասխանատու պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջեց մարզկենտրոնում՝ համապատասխան ցուցումներ տալով կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Հ. Թադևոսյանի տեղեկացմամբ, օրվա ավարտին մարզի 348 աղբավայրերի 90-95 տոկոսն արդեն մաքրված ու տեղափոխված է: Մյուսները մեծ ծավալների ու տեղանքների դժվարանցանելիության պատճառով կմաքրվեն կամ կփակվեն առաջիկա օրերի ընթացքում: Վանաձորում հընթացս հայտնաբերվել էին նոր աղբակույտեր, որոնք նույնպես մաքրվել են: Այսպիսով, մարզկենտրոնում մաքրվել է 80 աղբավայր և ծավալի մեծության պատճառով առայժմ չի մաքրվել միայն մեկը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:43:14