Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը Վանաձորի թիվ 1 դպրոցում ներկա գտնվեց «Վերջին զանգի» միջոցառմանը

29.05.2017

 Մայիսի 26-ին դպրոցական «վերջին զանգը» հնչեց նաև Լոռու մարզի հանրակրթական դպրոցներում: Ամենուր անցկացվեցին հանդիսավոր միջոցառումներ, հնչեցին շնորհավորանքի խոսքեր ու բարեմաղթանքներ: Հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների հարյուրավոր պատանիներ ու աղջիկներ հրաժեշտ տվեցին աշակերտական նստարանին: Նրանք երախտագիտության հուզիչ խոսքեր հղեցին իրենց սիրելի ուսուցիչներին, հարազատ դպրոցին՝ խոստանալով բարձր պահել կրթօջախի ու հայրենի երկրի պատիվը: Ամենուր «Վերջին զանգի» միջոցառումներն անցան տոնական տրամադրությամբ, գեղարվեստական կատարումներով:
Լոռու մարզպետարանի պաշտոնյաներն ավանդույթի համաձայն այցելեցին մարզկենտրոնի դպրոցներ, բարեմաղթանքի և ողջերթի խոսքեր ասացին շրջանավարտներին ու մանկավարժներին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Վալերի Խաչատրյանի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի, Տեղեկատվոթյան և հասարակայնոթյան հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանի ուղեկցությամբ եղավ Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում առանձնակի հուզմունքով շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեցաշակերտներին, ուսուցչական կոլեկտիվին ու ծնողներին:
-Բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ուսումնառության մեջ և աշխատանքում,-բարեմաղթեց մարզի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53