Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային լսում` բնապահպանական թեմայով

30.05.2017

Համայնքների տնտեսական զարգացումները, բնակչության  պահանջմունքների ավելացումն ու մյուս կողմից բնապահպանական խնդիրները պարբերաբար նոր մարտահրավերներ են առաջացնում տեղական ինքնակառավարման մարմինների համար։ Այդպիսի հիմնարար լուծումներ պահանջող առաջնահերթ խնդիրներից մեկը Լոռու մարզում կոշտ թափոնների կառավարման համակարգի բարեփոխումն է, որի արդիականացման ուղղությամբ ներկայումս համայնքների զարգացման գործընթացներին աջակցող կազմակերպությունների կողմից վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նորագույն լուծումներ են առաջարկվում։ Գնահատելով  կոշտ թափոնների կառավարման ոլորտում առկա հիմնախնդիրները` աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման ցածր որակն ու կենցաղային կոշտ թափոնների ժամանակակից աղբավայրի բացակայությունը, դեռևս 4 տարի առաջ Լոռու մարզային իշխանությունները հանրապետության կառավարությանը ներկայացրին համայնքների աղբահանության նոր ծրագիր, որի բաղկացուցիչ մասերից մեկը Ղուրսալի համայնքի մերձակայքում ժամանակակից պահանջներին համապատասխանող աղբավայրի կառուցումն է: Ծրագրի վարկային ֆինանսական աղբյուրը KFW միջազգային բանկի  6.3 մլն դոլարի չափով վարկավորումն է, ինչպես նաև դրամաշնորհ՝ 4 մլն դոլարի չափով:

Կառուցվելիք աղբավայրին հարակից համայնքների ղեկավարների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության փորձագետների, մարզպետարանի բնապահպանական բաժնի մասնագետների մասնակցությամբ մայիսի 29-ին անցկացվեց առաջին հանրային քննարկումը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: Հանգամանալից քննարկման ընթացքում ներկայացվեց աղբավայրի կարևորությունը Գուգարքի, Սպիտակի տարածաշրջանների համայնքների, Վանաձոր և Դիլիջան քաղաքների աղբահանության վաղուց ծառացած հիմնախնդրի լուծման գործում, պարզաբանվեցին օբյեկտի բնապահպանական  առանձնահատկությունները:

Առաջիկայում նախատեսվում է ևս երկու հանրային քննարկումներ բնապահպանական և մեկը՝ սոցիալական թեմայով:

Նոր աղբավայրի շահագործումը նախատեսվում է առաջիկա մի քանի տարվա ընթացքում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59