Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնը՝ Վանաձորում 25.07.2016
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնը, որը նվիրված էր ՀՀ Անկախության 25-ամյակին: Փառատոնի հիմնական նպատակն է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը, համագործակցության հնարավորությունների ընդլայնումը:

Նոր ջրագիծ Կաթնաջուր ու Սվերդլով համայնքներում 25.07.2016
Կաթնաջուրը Լոռու մարզի այն 5 համայնքներից է, որին բախտ վիճակվեց ընգրկվել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի («ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ) միջոցներով ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրում՝ 168 մլն դրամ համաբաժնի ընդամենը 10 տոկոս համայնքային ներդրմամբ:

Կառավարական ծրագրով ապահովվեց Դսեղի ջրամատակարարումը 22.07.2016
Երկու տարի առաջ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը գյուղական համայնքների զարգացման հրատապ հիմնախնդիրների թվում՝ որպես կենսական մեծ կարևորության հարց, ՀՀ կառավարություն ներկայացրեց նաև մարզի մի շարք համայնքներում խմելու ջրամատակարարման բարելավման խնդիրը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 21-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մասնակցությամբ խորհրդակցություններ է անցկացրել` մարզպետարանների կիսամյակային գործունեության վերաբերյալ:

Վանաձոր-Բագատաշեն ճանապարհի կառուցման մեկնարկը կտրվի օգոստոսի 1-ին 22.07.2016
Հուլիսի 22-ին Լոռու մարզպետի գլխավորությամբ խորհրդակցություն անցկացվեց Վանաձոր-Բագատաշեն Մ-6 միջպետական ճանապարհի կառուցմամբ պայմանավորված մի շարք տեխնիկական խնդիրների քննարկման նպատակով:

«Ծիծեռնակ» ճամբարում մեծ շուքով նշվեց ճամբարի 2-րդ հերթափոխի բացման արարողությունը 21.07.2016
Հուլիսի 21-ին, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի hանդիսապետությամբ, թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարում մեծ շուքով նշվեց ճամբարի 2-րդ հերթափոխի բացման արարողությունը: