Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

27.03.2017

Թանկագին բարեկամներ:

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` թատերարվեստի գործիչներիդ, մասնագիտական տոնի առթիվ:

Թատրոնի միջազգային օրը տոն է ոչ միայն թատերաշխարհի գործիչների և աշխատողների, այլև` հանրության համար, մանավանդ` Լոռիում, ուր ժողովրդական թատերախաղերը դարավոր ակունք ունեն, իսկ պրոֆեսիոնալ թատրոնը` շուրջ մեկդարյա տարեգրություն:

Ուրախությամբ և հպարտությամբ ենք նշում, որ մեզանում տաղանդավոր թատերագիրների, բեմադրիչների, դերասանների, բեմանկարիչների, երաժշտական ձևավորում իրականացնողների համախումբ, բարձրարվեստ ստեղծագործութ-յունների ընթացքով առկա է Մեծ թատերաշխարհում լինելու կարողությունը: Դա են վկայում Ալավերդում անցկացվող ամենամյա Թատերական միջազգային փառատոնն ու միջազգային տարբեր փառատոներում մեր արվեստագետների փայլուն ելույթները:

Կրկին շնորհավորելով Ձեզ, մաղթում եմ ստեղծագործական անհատնում եռանդ, երկարատև ստեղծագործական ուղի և նոր խիզախումներ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:00:02