Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գնահատվեցին թատրոնի նվիրյալները

28.03.2017

Թատրոնի միջազգային օրը մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանի  համար ևս մեկ առիթ է շնորհավորելու թատրոնի նվիրյալներին՝ նրանց ուղղված գնահատանքի ու շնորհավորանքի ջերմ խոսքեր հնչեցնելու, արտահայտելու մեծ նվիրումը թատրոնին մոտ կանգնած բոլոր մարդկանց: Մարզի ղեկավարի՝ Թատրոնի միջազգային օրվան նվիրված շնորհավորական ուղերձը նույնպես բովանդակում է նրա բացառիկ ջերմ վերաբերմունքը. «Թատրոնի միջազգային օրը տոն է ոչ միայն թատերաշխարհի գործիչների և աշխատողների, այլև` հանրության համար, մանավանդ` Լոռիում, ուր ժողովրդական թատերախաղերը դարավոր ակունք ունեն, իսկ պրոֆեսիոնալ թատրոնը` շուրջ մեկդարյա տարեգրություն:

Ուրախությամբ և հպարտությամբ ենք նշում, որ մեզանում տաղանդավոր թատերագիրների, բեմադրիչների, դերասանների, բեմանկարիչների, երաժշտական ձևավորում իրականացնողների համախումբ, բարձրարվեստ ստեղծագործությունների ընթացքով առկա է Մեծ թատերաշխարհում լինելու կարողությունը: Դա են վկայում Ալավերդում անցկացվող ամենամյա Թատերական միջազգային փառատոնն ու միջազգային տարբեր փառատոներում մեր արվեստագետների փայլուն ելույթները:

Շնորհավորելով Ձեզ, մաղթում եմ ստեղծագործական անհատնում եռանդ, երկարատև ստեղծագործական ուղի և նոր խիզախումներ»:

Մարտի 27-ին Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը եղան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի տիկնիկային, «Բոհեմ» կամերային թատրոններում,  Ա. Ռևազյանը նաև Սպիտակի տիկնիկային  թատրոնում, Ստեփանավանի Մշակույթի և ժամանցի կենտրոնի «Հեքիաթն է կանչում» տիկնիկային թատրոնում, որտեղ մարզպետի կողմից կազմակերպված հյուրասիրության սեղանների շուրջ Ա. Նալբանդյանի և իրենց անուններից շնորհավորեցին արտիստներին, բեմադրիչներին, թատերարվեստի բոլոր գործիչներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, ստեղծագործական նորանոր նվաճումներ: Ալավերդի համայնքի մշակույթի կենտրոնի թատրոնի արտիստներին և աշխատակիցներին իր և մարզի ղեկավարի անունից շնորհավորեց քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Հայոց թատերարվեստում և մասնավորապես Լոռու թատերական կյանքում ունեցած գնահատելի ավանդի և թատրոնի միջազգային օրվա առթիվ մարզպետի շնորհակալագրերով պարգևատրվեցին թատերարվեսի մի խումբ գործիչներ, դերասաններ, թատրոնի նվիրյալներ:
Թատերարվեստի գործիչները երախտագիտություն հայտնեց մարզպետին՝ թատրոնին մշտապես սատարելու, թատերասեր և թատրոնի նվիրյալ լինելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53