Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական ընտրություններին ընդառաջ՝ խորհրդակցություն մարզպետարանում

23.03.2017

ՀՀ Ոստիկանություն-մարզպետարան-ՏԻՄ համագործակցության շրջանակներում մարտի 23-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Լոռու մարզպետարանի ստորաբաժանումների պետերի, համայնքների պաշտոնյաների և  ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, ով ներկաներին տեղեկացրեց, որ հանդիպման թեման համապետական ընտրությունների նախաշեմին հասարակական կարգի պահպանմանը, կազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացմանն ուղղված խնդիրներն են:

Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ մարզում առկա է 220 ընտրատեղամաս, որոնցից միայն 140-ում կտեղադրվեն տեսախցիկներ:

Քննարկվող հարցերի շուրջ իր նկատառումներն արտահայտեց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ  Արթուր Սարգսյանը: Նկատի  ունենալով համապետական ընտրությունների մոտալուտ լինելը և գործընթացի խիստ կարևորությունն ու պատասխանատվությունը՝ նա տեղեկացրեց, որ ոստիկանական ուժերի հաշվարկ է կատարվել, տեղաբաշխում՝ ըստ տեղամասերի, նրանց կողմից ուսումնասիրվել է նաև գործողությունների ուղեցույցը:

-Ոստիկանական ուժերը լիովին պատրաստ են օրենքով սահմանված կարգով իրականացնելու իրենց պարտականությունները,-ասաց վարչության պետի տեղակալը: Նա մարզպետարանից և համայնքների պատասխանատուներից նաև ակտիվ համագործակցություն ակնկալեց գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Ն. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ քննարկման համար՝ համոզմունք հայտնելով, որ Աժ ընտրությունների օրը միջադեպեր չեն գրանցվի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36