Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանրային քննարկում Մ6 ճանապարհի կառուցման ընթացքում ակնկալվող բնապահպանական հարցերի շուր 02.05.2016
«Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի» իրականացման նպատակով նշյալ ճանապարհահատվածում բնապահպանական խնդիրների վերաբերյալ մայիսի 2-ին քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Ծրագիրն, ինչպես հայտնի է, իրականացվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի կողմից՝ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ:

Արցախից տեղահանված արդեն երկրորդ ընտանիքում է լսվում նորածնի ճիչը 02.05.2016
Արցախից տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած արդեն երկրորդ ընտանիքում է լսվում նորածնի ճիչը: Փոքրիկ Մարիան լույս աշխարհ է եկել ապրիլի 30-ին Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում: Մայրը՝ Լիանա Աղաբեկյանը, 6-ամյա որդու հետ Մարտակերտ քաղաքից Վանաձոր է եկել ապրիլի սկզբին՝ մարտական թեժ գործողությունների ժամանակ և ժամակավոր ապաստան գտել ամուսնու քրոջ տանը: Ամուսինը զինվորական է և ծառայում է ԼՂՀ Պաշտպանության բանակում:

Տեղի ունեցավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի փակման կոնֆերանսը 29.04.2016
Ապրիլի 28-ին Երևանում ՀԲԸՄ հիմնադրամի դահլիճում անցկացվեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի փակման կոնֆերանսը: Ինչպես հայտնի է, ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից իրականացվող «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» եռամյա ծրագիրը Լոռու մարզում իրականացվում է 2013թ. մայիսից:
Մասնակցային պլանավորման տեխնոլոգիաներ դասընթաց՝ Թումանյանում 29.04.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարու¬թյան, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) միջև համաձայնեցված տարեկան աշխատանքային պլանի համաձայն Լոռու մարզի Թումանյան, համայնքում ԳՄՀԸ-ի աջակցությամբ ապրիլի 26-28-ն անցկացվեց «Մասնակցային պլանավորման տեխնոլոգիաներ դասընթացը», որին մասնակացում էին նաև Լոռու մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի ներկայացուցիչները:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա առթիվ 29.04.2016
Հարգելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ: Տասնամյակներ շարունակ այդ տոնը նշվել է «Խաղաղություն, մայիս, աշխատանք» կարգախոսով: Մայիսը բնության զարթոնքի և ավյունի խորհրդանիշն է, իսկ խաղաղ աշխատանքը յուրաքանչյուր աշխատավորի ցանկությունը:

Կմեկնարկի «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2016»-ը 29.04.2016
Մայիսի 1-ից կմեկնարկի Լոռու մարզպետի ֆուտզալի 2016թ. հերթական առաջնությունը, որին մասնակցելու հայտ են ներկայացրել թիմեր Լոռու մարզի բոլոր տարածաշրջաններից: Փոխմարզպետ Տիգրան Բադոյանի նախագահությամբ մարզպետարանի աշխատակազմի մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, մարզպետարանի աշխատակիցները ապրիլի 29-ին անցկացրին «ՀՀ Լոռու մարզպետի գավաթ-2016» կազմկոմիտեի հերթական նիստը, որին հրավիրվել էին հայտավորված 20 թիմերի և լրատվության ներկայացուցիչներ: