Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շտապօգնության նոր մեքենաներ՝ Լոռու մարզում

05.04.2017

Շտապ բժշկական օգնության ծառայությունը սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող, առողջապահության համակարգի ամենաօպերատիվ և մատչելի ծառայություններից մեկն է, ուստի վերջինիս արդիականացումը և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումը խիստ կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր բուժհաստատության համար: Լոռու մարզում շտապբուժօգնության ծառայության խնդիրները՝ կապված մասնավորապես տեխնիկական պարկի թարմացման հետ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վերջերս անձամբ էր ներկայացրել հանրապետության Նախագահին: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անմիջապես հանձնարարական էր տրվել բնակչության համար կարևոր այս ծառայության մատչելիությունը բարձրացնելու և ժամանակակից սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ: Հանձնարարականի կատարումը երկար սպասեցնել չտվեց:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից վերջերս ձեռք բերված շտապ բուժօգնության մեքենաներից 2-ը (ՈՒԱԶ-39623-A կարգի), որոնք նախատեսված են լեռնային բնակավայրերի համար և ունեն բարձր անցանելիություն, տրամադրվեցին Վանաձորի բժշկական կենտրոնին։ Դրանք հագեցված են շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով, այդ թվում` շարժական արհեստական շնչառության սարքավորում և դեֆիբրիլյատոր։ Այն հնարավորության կտա ինչպես տանը, այնպես էլ` հիվանդի տեղափոխման ընթացքում ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն:

-Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունն այսուհետ կկարողանա Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի բնակչության կանչերին ավելի արագ արձագանքել և տրամադրել արդյունավետ բուժօգնություն,-վստահեցնում է Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը՝ միաժամանակ նշելով, որ առաջիկայում Չինաստանից Հայաստան կներկրվեն չինական արտադրության շտապօգնության ծառայություն իրականացնելու համար նախատեսված նոր մեքենաներ, որոնց միջոցով հնարավոր կլինի թարմացնել մարզում առկա շտապօգնության մեքենաների ողջ պարկը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00