Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը հյուր էր խնամատար ընտանիքում

29.03.2017

Արդեն տասն ամիս է, վանաձորի բնակչուհի Գայանե Ոփյանի խնամատար ընտանիքում են բնակվում ու դաստիարակվում քույրեր Սյուզաննա և Հայկուշ Մուրադյանները: Նրանք 2013թ.-ից առանց ծնողական խնամքի մնալով՝ ապաստան էին գտել մանկատանը և միայն երջանիկ պատահականությամբ, թե աստծո կամոք հայտնվեցին իրենց անսահման սիրող, ջերմությամբ շրջապատած տատիկի, պապիկի, հոր և մոր խնամքի ներքո:

 Այսօր Սյուզանն տոնում էր իր ծննդյան 15-ամյակը.  նրա տարեդարձը չափազանց հիշարժան էր, քանի որ գեղեցկատես աղջնակին շնորհավորելու էր եկել մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանը՝ մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Սասուն Խեչումյանի, մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ: Մարզպետը Սյուզաննային մաղթեց անսահման երջանկություն և որ նրա բոլոր երազանքները իրականություն դառնան: Ինքն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց աջակցել՝ երեխաների ապագայի կերտման հարցում: Նա շնորհակալություն հայտնեց խնամատար ընտանիքի բոլոր անդամներին երեխաների համար հոգատարության, ջերմության մթնոլորտ, տաքուկ ընտանեկան անկյուն ստեղծելու համար:

Աղջիկները հաճախում են Վանաձորի թիվ 2 հիմնական դպրոցը, և մարզի ղեկավարին տեղեկացրեցին, որ խնամատար ընտանիք տեղափոխվելուց հետո նրանց առաջադիմությունը կտրուկ բարձրացել է: Սյուզաննան և Հայկուշը կողմանորոշվել են անգամ մասնագիտության ընտրության հարցում: Սյուզաննան ցանկանում է դեղագործ դառնալ, Հայկուշը՝ մատնահարդար, իսկ ծնողները խոստանում են անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի նրանց բոլոր երազանքներն իրականություն դառնան:

Ա. Նալբանդյանը հոբելյարին տարեդարձի առթիվ ծաղկեփունջ և դրամական պարգև հանձնեց և խոստացավ կրկին հյուր գալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23