Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջանքեր չենք խնայելու մեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրները բարձր մակարդակով լուծելու համար Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղերձը

04.04.2017

 Հարգելի սիրելի լոռեցիներ

Որպես մարզի ղեկավար՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ Ազգային ժողովի ընտրություններում ցուցաբերած ակտիվ մասնակցության ու պատրաստակամության համար: Դեպի ժողովրդավարություն կատարված ևս մեկ առաջընթաց քայլ հանդիսանալով՝ ԱԺ հերթական ընտրությունները մեր, ինչպես նաև տեղական ու միջազգային մի շարք դիտորդների վկայությամբ, բացառությամբ չնչին տեխնիկական  թերությունների,  անցկացվեցին  բարձր մակարդակով:

Հարգելի լոռեցիներ, ընտրություններին ցուցաբերած ձեր աննախադեպ ակտիվությունը, մասնակցության բարձր տոկոսը ևս մեկ անգամ վկայում են մեր երկրի ու մասնավորապես մարզի համար չափազանց կարևոր գործընթացներում ձեր կողմից ցուցաբերված պատասխանատվության և կամարտահայտման հաստատակամության մասին:

Որպես Հայաստանի Հանրապետական Կուսակցության մարզային կառույցի ղեկավար՝ իմ շնորհակալության խոսքն եմ ուզում ուղղել բոլոր նրանց, ովքեր իրենց քվեն տվեցին ՀՀԿ-ին, ինչը ևս մեկ անգամ վկայում է ձեր բարձր վստահության մասին: ՀՀԿ-ն Լոռու մարզում ստացավ ձայների բացառիկ մեծամասնություն՝ առաջամարտիկ հանդիսանալով ամբողջ հանրապետությունում: Ձեր վստահությունը չափազանց պարտավորեցնող է:  Շնորհակալ եմ նաև բոլոր այն լոռեցիներին, ովքեր իրենց ձայնը տվեցին այլ կուսակցությունների և դաշինքների և վստահեցնում, որ անելու ենք ամեն ինչ՝ ապացուցելու, որ ստանձնելով երկրի ղեկավարման ղեկը, ջանքեր չենք խնայելու մեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և որ ամենակարևորն է՝ անվտանգության խնդիրները բարձր մակարդակով լուծելու համար՝ ապահովելով մեր երկրի անբեկանելի առաջընթացը:

Կրկին անգամ շնորհավորելով՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ մեր երկրին ու նրա յուրաքանչյուր քաղաքացուն, ազատ և ծաղկուն երկրում ապրելու երջանկություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59