Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար

19.01.2018

 Հունվարի 18-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Զեկուցմամբ հանդես եկավ վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը: Հաշվետվությունը լսում էին մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը,ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
Վարչության պետի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում վարչության գործունեությունն ուղղված է եղել վարչությունում և ենթակա հրշեջ փրկարարական ջոկատներում պատշաճ ծառայության կազմակերպմանը, մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի, գույք-սարքավորումների և անձնակազմի մշտական պատրաստության ու մասնագիտական պատրաստվածության ապահովմանը, մարզի տարածքում առաջացած արտակարգ դեպքերին և պատահարներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքմանը, Վարչության 2017թ. աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների, ինչպես նաև ղեկավարության կողմից տրված հանձնարարականների ժամանակին ու ամբողջությամբ կատարմանը:
Նա ներկայացրեց, 2017թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը՝ 2016թ. համեմատությամբ՝
2017 թվականի ընթացքում Լոռու մարզի տարածքում հաշվառվել է` 969 արտակարգ դեպք-պատահար (2016թ.` 842), որոնց հետևանքով զոհվել է 45 (2016թ.՝ 39), տուժել՝ 680 (2016թ.՝ 498) մարդ: Հաշվառված նյութական վնասը կազմել է 177 մլն 470 հազ 219 դրամ (2016թ.՝ 315 մլն 265 հազ 576 դրամ):
2017 թվականի ընթացքում՝ 2016թ. համեմատությամբ, դեպքերն ավելացել են 127-ով (13.1%-ով), զոհերի թիվն ավելացել է 4-ով (8.9%-ով), իսկ տուժածներինը՝ 182-ով (26.8%-ով): Նյութական վնասը նվազել է 137 մլն 795 հազ 357 դրամով (43.7%-ով):
Գրանցված դեպքերից`
- 645-ը` տեխնածին բնույթի են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 66,6%-ը (2016թ.` 357), որոնց հետևանքով զոհվել է 18, ընդհանուր զոհերի` 40%-ը (2016թ.` 11), տուժել` 277 մարդ, ընդհանուր տուժածների` 40.7%-ը (2016թ.` 64): Տեխնածին բնույթի արտակարգ դեպքերն ավելացել են 288-ով, զոհերի թիվն ավելացել է 7-ով, իսկ տուժածներինն ավելացել 213-ով: Հաշվառված նյութական վնասը կազմել է 161 մլն 210 հազար 120 դրամ (2016թ.՝ 103 մլն 970 հազար 576 դրամ): Նյութական վնասն ավելացել է 57 մլն 239 հազար 544 դրամով, կամ 35,5 %-ով:
Գրանցված տեխնածին բնույթի դեպքերից 443-ը կամ ընդհանուր դեպքերի 68.7%-ը հրդեհի դեպքերն են (2016թ.՝ 292): Հրդեհների թիվը մարզում ավելացել է 151-ով (34.1%-ով): Հրդեհների հետևանքով զոհվել է 1 (2016թ.` 1), տուժել` 5 (2016թ.` 8) մարդ: Հաշվառված նյութական վնասը կազմել է 160 մլն 55 հազար 220 դրամ (2016թ.՝ 84 մլն 961 հազ 946 դրամ): Նյութական վնասն ավելացել է 75 մլն 93 հազ 274 դրամով (46,9 %-ով):
Հրդեհների զգալի մասը՝ 270-ը (60.9%-ը), առաջացել են անտառային և այլ բուսածածկ տարածքներում (2016թ.՝ 140): Բնակելի շինություններում առաջացել է 43 հրդեհ (2016թ.` 40) կամ 9.7%-ը: Աղբատարների հրդեհների դեպքերի քանակը կազմել է 20 (2016թ. 12) կամ 4.5%: Տրանսպորտային միջոցներում առաջացել է 21 հրդեհ (2016թ. 17) կամ 4,7 %:
Վերլուծությունը ցույց է տվել, որ անտառային և այլ բուսածածկ տարածքներում, բնակելի շինություններում, աղբատարներում, տրանսպորտային միջոցներում հրդեհների դեպքերը հաշվետու ժամանակահատվածում՝ 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են համապատասխանաբար 130, 3, 8, 4 դեպքով կամ 51.8 %-ով, 7%-ով, 40%-ով և 19%-ով:
Տեխնածին բնույթի դեպք-պատահարների մեջ մեծ թիվ են կազմում նաև ՃՏՊ-ները՝ որոնց քանակը կազմում է 185, կամ ընդհանուր դեպքերի 28.7%-ը (2016թ.՝ 48), որոնց հետևանքով զոհվել է 16, ընդհանուր զոհերի` 88.9%-ը (2016թ.` 10), տուժել՝ 271 մարդ, ընդհանուր տուժածների 97.8 %-ը (2016թ.` 54): ՃՏՊ-ների թիվը մարզում ավելացել է 137-ով, կամ 74%-ով, զոհերի թիվն ավելացել է 6-ով կամ 60%-ով, տուժածներինը՝ 217-ով, կամ 80.1%-ով (ՃՏՊ-երի քանակի մեծ տարբերության պատճառը այն է, որ 2016 թվականի ընթացքում հաշվառվել են միայն Վարչությունում գրանցված տվյալները, իսկ 2017 թվականի ընթացքում հաշվառվել են նաև ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրված տվյալները):
Տեխնածին բնույթի դեպքերից գրանցվել են նաև՝
- Վթար գազատարում՝ 9 դեպք, կամ ընդհանուր դեպքերի 1.4%-ը (2016թ.՝ 12):
- Փլուզումներ՝ 4 դեպք, կամ ընդհանուր դեպքերի 1.4%-ը (2016թ.՝ չի գրանցվել), որոնց հետևանքով զոհվել է 1 մարդ, ընդհանուր զոհերի 5,5 %-ը, տուժել 1 մարդ, ընդհանուր տուժածների 0.4%-ը:
- Վթար ջրատարում՝ 3 դեպք կամ 0,85 %-ը (2016թ.՝ 12):
- Պայթյուն՝ 1 դեպք կամ 0,35%-ը (2016թ.՝ չի գրանցվել):
Գրանցված դեպքերից 44-ը` տարերային բնույթի են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 4.5%-ը (2016թ.` 81), որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել (2016թ. 2 զոհ՝ 1-ը շանթահարումից, 1-ը քարաթափումից): Տարերային բնույթի դեպքերը նվազել են 37-ով, կամ՝ 45.7%-ով: Մարզում ցրտահարության և ուժեղ քամիների հետևանքով պատճառված վնասը՝ կազմել է 16 մլն 260 հազ 99 դրամ:
Դեպքերից 280-ը սոցիալ-կենցաղային բնույթի են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 28.9%-ը (2016թ.` 404), որոնց հետևան¬քով զոհվել կամ հայտնաբերվել է մահացած 27 մարդ, ընդհանուր զոհերի 60%-ը (2016թ.` 26), տուժել` 303 մարդ, ընդհանուր տուժածների 59.3%-ը (2016թ.` 434): Սոցիալ-կենցաղային բնույթի արտակարգ դեպքերը նվազել են 124-ով, կամ՝ 30.7%-ով: Սոցիալ-կենցաղային դեպքերից զոհերի և մահացածների քանակը նվազել է 1-ով, իսկ տուժածներինը՝ 131-ով:
Հաշվետու ժամանակահատվածում փրկվել է 93 մարդու կյանք (2016թ.՝ 124):
2017 թվականի ընթացքում վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 150.606 հեռախոսազանգ, որոնցից սպասարկվել է 1.261-ը, որոնցից արձագանքվել է 845 ահազանգի, իսկ մյուս 416-ը փոխանցվել են այլ ծառայություններ: Մնացած հեռախոսազանգերը եղել են ճանաչողական-տեղեկատվական և այլ բնույթի:
Հաշվետու ժամանակաշրջանում Վարչության ստորաբաժանումների և օպերատիվ խմբերի կողմից ընդհանուր իրականացվել է 1788 ելք (2016թ.՝ 1616), որը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 172-ով:
Իրականացվել են նաև կանխարգելիչ միջոցառումներ, օպերատիվ տակտիկական նախապատրաստմանն ուղղված միջոցառումներ:
Աշխատանքներ են տարվել փրկարար ուժերի պատրաստության բարձրացման, կապի և ազդարարման համակարգի կատարելագործման ուղղությամբ:
2017թ. ապրիլի 17-ից 21-ը ՀՀ ԱԻ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվել է ՀՀ Լոռու մարզի ՔՊ վիճակի համալիր գնահատում: Գնահատման ընդհանուր արդյունքը եղել է «Լավ», իսկ ՀՀ Լոռու մարզը՝ «Քաղաքացիական պաշտպանության խնդիրների կատարմանը պատրաստ է»:
ՀՀ մարզպետի 2017թ. համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից իրականացվել են մարզի հակաճառագայթային թաքստոցների տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ առկա 28 հակաճառագայթային թաքստոցներից ոչ մեկը չի համապատասխանում ներկայացվող ինժեներատեխնիկական նորմերին:
Իրականացվել են գործառույթներից բխող նաև այլ աշխատանքներ: Վարչության պետը ներկայացրեց նաև 2018թ. ծրագրված միջոցառումները:
Հաշվետվություներով հանդես եկան նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների մարզային կառույցների ղեկավարները:
Հաշվետվություններն ամփոփեցին Ա. Դարբինյանը և Վ. Գաբրիելյանը՝ կատարված աշխատանքը գնահատելով՝ բավարար: Նարնք նաև հարցեր տվեցին,դիտարկումներ արեցին և հանդես եկան նկատառումներով:
Վերջում եղան նաև պարգևատրումներ:
Մասնագիտական բարձր պատրաստականության և 2017թ. ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Լոռու մարզպետի շնորհակալագրերով պարգևեատրվեցին Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության փոխգնդապետ Լևոն Դալլաքյանը, վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության մայոր Արմեն Դունամալյանը, N 42 Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության մայոր Հովսեփ Արշակյանը, ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փրկարարական ծառայության մայոր Արմեն Գրիգորյանը, բնակչության պաշտպանության բաժնի հրահանգիչ, փրկարարական ծառայության ավագ լեյտենանտՎաչագան Եղիազարյանը, ճգնաժամային կառավարման կենտրոնի հրահանգիչ, փրկարարական ծառայության լեյտենանտ Արուս Քոչարյանը:
Վրաստանի Բորժոմի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում առաջացած հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին ցուցաբերած օպերատիվ աջակցության և մասնագիտական բարձր պատրաստականության համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվեց N36 Վանաձորի-1 ՀՓՋ-ի ավագ հրշեջ-լեռնափրկարար,փ/ծ ավագ սերժանտ Սասուն Հակոբյանը,Վրաստանի ներքին գործերի նախարարության գերատեսչական մեդալներով՝ N36 Վանաձորի-1 ՀՓՋ խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Արարատ Արարատյանը, N41 Սպիտակի ՀՓՋ-ի վարորդ, փ/ծ սերժանտ Հարություն Հակոբյանը, Վրաստանի ներքին գործերի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին մի խումբ աշխատակիցներ ևս:
Աշխատանքային բարձր պատրաստականություն և մասնագիտական հմտություններ ցուցաբերած մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին նաև մարզի քաղաքային համայնքների ղեկավարների կողմից:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53