Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց զորահավաքային նախապատրաստության բաժնի հաշվետվությունը

18.01.2018

 Հունվարի 17-ին մարզի ղեկավարին ներկայացվեց մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի հաշվետվությունը: Հաշվետվությանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, տեղակալ Վալերի Խաչատրյանը, խորհրդական Լևոն Ասլանյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, օգնականներ Տիգրան Էվինյանը և Արման Սարգսյանը:
Բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակաշրջանում բաժնի կողմից իրականացվել են գործառույթներից բխող բոլոր աշխատանքները:
. Վարչական հսկողություն է իրականացվել մարզի 35 համայնքում և հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու նպատակով արվել են համապատասխան առաջարկություններ:
.Աջակցություն է ցուցաբերվել տարածքային զինվորական կոմիսարիատներին, հատկապես պարտադիր զինվորական ծառայության զորակոչի իրականացման գործում, առաջին զորակոչերը կազմակերպվել և հանրապետական հավաքակայան են ուղարկվել մեծ տոնախմբությամբ, որի ժամանակ Լոռու մարզպետի կողմից նորակոչիկներին տրամադրվել են առաջին անհրաժեշտության պարագաներ:
. 2017թ. զորակոչի պետական առաջադրանքը կատարվել է 97.5 տոկոսով (2016թ. ձմեռային զորակոչը՝ 94, 2017թ. ամառայինը` 101):
. Պարբերաբար հսկողական և բացատրական աշխատանքներ են տարվել Լոռու մարզի տարածքում այլընտրանքային (8 մարդ) աշխատանքային ծառայության անցած աշխատողների հետ:
.Իրականացվել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի, Լոռու մարզի համայնքների, դպրոցների և զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների զինապարտ քաղաքացիների ամրագրման գործընթացը:
. Բարոյական, ֆինանսական և նյութական աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլի 2-5-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքներին: Համայնքների ղեկավարների և տարածաշրջանային զինվորական կոմիսարների հետ համատեղ մշտական ուշադրության կենտրոնում են պահվել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքները: Այս գործընթացն ունի շարունակական բնույթ:
. Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 25–ամյակի կապակցությամբ այցելություն է կատարվել զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին և տրամադրվել է դրամական օգնություն:
. Զոհված զինծառայողների մայրերի 7- օրյա հանգիստը Քոբուլեթիում կազմակերպելու համար ապահովվել է հանգստացողների տեղափոխումը Գյումրի և հետ վերադարձը:
. Համաձայն ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի թիվ 1016-Ն որոշման պահանջների՝ պաշտպանության նախարարության և սոցիալական ապահովության բաժնի հետ համատեղ քննարկվել, վերանայվել և թարմացվել են զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքների և առաջին խմբի հաշմանդամների բնակարանային ապահովման խնդիրներ ունեցող ընտանիքների ցուցակները:
.Մշտական աշխատանքներ է տարվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների պաշտոնատար անձանց շրջանում:
. 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ.Պետրոսյանի և Սպիտակի զինկոմիսարիատի աշխատակիցների հետ համատեղ հանդիպումներ են կազմակերպվել մարզի Սպիտակի տարածաշրջանի համայնքներում, քարոզչական աշխատանքներ են տարվել պայմանագրային զինվորական ծառայության անցնելու պահեստազորում հաշվառված զինապարտների շրջանում: Գործընթացը կշարունակվի մարզի մյուս տարածաշրջաններում ևս:
Հաշվետվության ավարտին մարզի ղեկավարը հանդես եկավ նկատառումներով և մի շարք հանձնարարականներ տվեց 2018թ. աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու պահանջով: Նա հանձնարարեց հատկապես հետևողականություն ցուցաբերել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ կրթական հաստատություններում բացատրական աշխատանքներ իրականացնելու առումով:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09