Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագրեր՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ 28.03.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ մարտի 27-ին, հյուրընկալել և շնորհակալագրեր է հանձնել Լոռու մարզի թատերական մի խումբ գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նրանց թատերարվեստի բնագավառում ներդրած ավանդի և մշակութային արժեքների պահպանման համար: «Լոռու մարզը միշտ առանձնացել է իր տաղանդավոր դերասաններով, իր ուրույն ձեռագրով: Մշտապես ձեզ աջակից եմ լինելու, փորձելու եմ իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում օգնել՝ իրականություն դարձնելու թատրոնի հետ կապված ձեր ծրագրերը, մտահղացումները՝ հանուն Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության»,- ասել է Լոռու մարզպետը:
Հայտարարություն 28.03.2024
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Յունիսեֆի և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում է ծրագիր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջապահական կարիքների գնահատման, մասնավորապես քրոնիկ հիվանդությունների և զարգացման խնդիրների հայտնաբերման, հետագա բուժման կազմակերպման նպատակով: Ծրագրի շրջանակներում նեղ մասնագետներից կազմված մոբիլ թիմերի կողմից, Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, այցելություններ կկատարվեն Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան քաղաքներ, որտեղ կկատարվի երեխաների զննում, մասնագիտական խորհրդատվության տրամադրում, ինչպես նաև մարզի մասնագետների հետ երեխաների դիտարկման ընթացքում կիրականացվեն գործնական դասընթացներ:
Լոռու մարզպետն աշխատանքային այցով Տաշիրում էր 27.03.2024
Արամ Ղազարյանը մարտի 26-ին աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի մի խումբ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, համայնքապետարանի աշխատակազմի և ավագանու հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը քննարկել է համայնքում առկա և հրատապ լուծումներ պահանջող խնդիրները, դրանց օր առաջ լուծման հնարավոր տարբերակները, անդրադարձել համայնքի զարգացման հեռանկարներին
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Վահագնի և Ազնվաձոր բնակավայրեր՝ ծանոթանալու «Աստղիկ» բարեգործական հինադրամի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրերին: Վահագնի բնակավայրում հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի և Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի հետ մարզի ղեկավարը եղել է հոլանդական «Մենսենքինդերեն» և «Ջուլիէնջել» հիմնադրամների աջակցությամբ՝ սահմանափակ կարողություններով երեխաների համար կառուցվող, վերականգնողական և կրթական կենտրոնի շինհրապարակում, զրուցել հոլանդացի գործընկերների հետ, հետևել շինաշխատանքների ընթացքին:
Շնորհավորագրեր՝ Պոեզիայի և Գրողների միջազգային օրերի առթիվ 25.03.2024
Պոեզիայի համաշխարհային և Գրողների միջազգային օրերի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 22-ին ընդունել և շնորհավորագրերով է պարգևատրել լոռեցի մի խումբ տաղանդավոր ստեղծագործողների: Հանդիպմանը հրավիրվել էին բանաստեղծներ, արձակագիրներ, դրամատուրգներ, գրող-թարգմանիչներ, ովքեր իրենց ստեղծագործություններով հարստացնում են հայ գրականությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզպետը շնորհավորագիր է հանձնել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանին 25.03.2024
Պոեզիայի համաշխարհային և Գրողների մասնագիտական օրերի կապակությամբ շնորհավորագիր հանձնելու նպատակով Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն այցելեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ երգիծաբան Սամվել Խալաթյանին։