Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն 19.09.2016
Սեպտեմբերի 19-ին Լոռու մարզպետն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Օրակարգի առաջին հարցը ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների մասին էր: Իրազեկվեց, որ ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են: Մարզպետը հանձնարարեց հետևողական լինել հատկապես մարզկենտրոնի տոնական տեսքն ապահովելու հարցում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.09.2016
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2016թ. սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին Վանաձոր քաղաքի թիվ 7 հիմնական դպրոցի շենքում (ք. Վանաձոր, Թևոսյան 1 հասցեում) տեղի կունենան > ԲԲԸ-ի կողմից ներկայացված Վանաձոր քաղաքի Ա. Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի վերակառուցման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Խնամքի կենտրոնների բեռնաթափումը բխում է անչափահասի շահերից 16.09.2016
2014 թվականից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ նախաձեռնությամբ մեր հանրապետությունում սկսվել է «Խոցելի երեխաների սոցիալական ներառում. այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության և ներառական կրթական ծառայությունների ընդլայնում» անվանումը կրող ծրագիրը, որի հիմնական նպատակը գիշերօթիկային ծառայություններ մատուցող հաստատություններում (մանկատուն, խնամքի կենտրոն, հատուկ դպրոց և այլն) բնակվող երեխաներին հնարավորինս ուղղորդել կենսաբանական ընտանիքներ, ինչպես նաև համայնքներում ապահովել սոցիալական և կրթական ծառայությունների մատչելիություն՝ նման կարգավիճակով երեխաների հետ համապատասխան աշխատանք տանելու համար:

Քաղաքացիների ընդունելություն 15.09.2016
Սեպտեմբերի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էր Վանաձորից և Գուգարքի ու Թումանյանի տարածաշրջանների ավելի քան 50 բնակիչ:
Ծրագիր ՀՀ Անկախության 25-ամյա տարեդարձին նվիրված միջոցառումների 14.09.2016
ք. Վանաձոր 21 սեպտեմբերի 2016թ. 11.30 Ծաղկեպսակների զետեղում Արցախյան հերոսամարտի նահատակների հուշահամալիրում: 13.00 Հանրապետական մաղթանք առաջնորդանիստ բոլոր եկեղեցիներում: 16.00 Հանդիսավոր նիստ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում • Օրհներգ • Թեմի առաջնորդի օրհնության խոսքը • Մարզպետի զեկույցը • Պետական պաշտոնյայի խոսք • Գեղարվեստական կատարումներ 21.00 Հրավառություն մարզկենտրոնում

Լոռու մարզի թիմը «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի հաղթող 09.09.2016
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ գումարեց հերթական նիստը։