Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի նշանավորումն ՌԴ ազգային տոնի

12.06.2017

Ռուսաստանի Դաշնության տոնի առիթով  Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիսությանը հրավիրվել էր նաև Լոռու մարզի պատվիրակությունը Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի, պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:

Լոռու մարզպետի տեղակալ Տ. Բադոյանը, Ռուսաստանի oրվա առիթով ջերմորեն ողջունելով հյուպատոսության անձնակազմին, Գյումրիում ՌԴ Գլխավոր հյուպատոսի տեղակալ Ալեքսանդր Կոչերգովին հանձնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր. 

-Վստահ եմ, որ Ձեր երկրի տնտեսության զարգացմանը, ռուսաստանցիների կյանքի որակի բարելավմանը, Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանն  ուղղված  Ռուսաստանի Դաշնության ղեկավարության կողմից վարվող քաղաքականությունը արժանանում է համաժողովրդական աջակցության: Համոզված եմ, որ մեր երկրների փոխադարձ համագործակցությունը առաջիկայում ևս կնպաստի Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդների համակողմանի  փոխհարաբերությունների, բարեկամության  զարգացմանն ու ամրապնդմանը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ ու աշխատանքային նվաճումներ՝ հանուն հզոր ու ծաղկող Ռուսաստանի:

Փոխհյուպատոսն իր երախտագիտությունը հայտնեց հանդիսության հրավիրյալ մասնակիցներին, վստահություն հայտնելով, որ այսուհետև ևս կզարգանա ու կամրապնդվի Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09