Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Նախագահի հանձնարարականը. մինչև 2019 թվականի ավարտը լուծում տալ զոհված(մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքների և առաջին խմբի հաշմանդամների բնակարանային խնդիրներին

06.06.2017

Հունիսի 5-ին  տեղի ունեցավ զոհված(մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների(ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային գործերն ուսումնասիրող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Հրավիրյալները վերոնշյալ կատեգորիայի շահառու ունեցող 9 համայնքների ղեկավարներն ու համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներն էին:

Ն. Սարգսյանը նախ նիստի մասնակիցներին ծանոթացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ Լոռու մարզպետին հասցեագրված գրությանը, որում ասվում էր, որ ի կատարումն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի՝ մինչև 2019 թվականի ավարտը նախատեսվում է առաջնահերթության կարգով լուծել զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքների և առաջին խմբի հաշմանդամների  բնակարանային խնդիրները, ապա ընթերցեց Լոռու մարզպետի 2017թ. մայիսի 25-ի թիվ 170-ա որոշումը զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային գործերն ուսումնասիրող Լոռու մարզային հանձնաժողով ստեղծելու մասին՝ մարզպետ Արթուր Նալբանդյան նախագահությամբ: Մարզպետի նույն որոշմամբ յուրաքանչյուր տարվա համար կկազմեն շահառուների ցուցակները և դրանք սահմանված կարգով ու ժամկետում կտրամադրվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Նիստի օրակարգի համաձայն հաստատվեց լիազոր հանձնաժողովի կազմը, ապա հանձնաժողովի քարտուղար, Լոռու մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի 23.05.2017թ. ՊՆ/510-686 գրությամբ տրված հանձնարարականները՝ բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքների և առաջին խմբի հաշմանդամների ճշտված ցուցակներն ու բնակարանային գործերում առկա փաստաթղթերը սեղմ ժամկետում ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկելու մասին:

Հանձնաժողովի անդամ, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանի ներկայացմամբ հաստատվեց շահառուների բնակարանային պայմաններն ուսումնասիրելու համար համայնքներում իրականացվելիք ստուգումների համար առաջարկվող փաթեթը:

Գործառույթի հետ կապված՝ նիստում ծավալված քննարկումների ընթացքում համայնքների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին տրվեցին պարզաբանումներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38