Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Նախագահի նախընտրական խոստումը կատարված է. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 300 մլն դրամ Վանաձորի ճանապարհների հիմնանորոգման համար

06.06.2017

Նախընտրական շրջանում հանդիպումների ընթացքում մարզպետ Ա. Նալբանդյանը ՀՀ նախագահին ներկայացրել էր մարզկենտրոնի ճանապարհների բարեկարգման հարցը: ՀՀ նախագահը հանձնարարել էր գարնանը կոնկրետ ներկայացնել, թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսվում իրականացնել, և այժմ, նրա հանձնարարությամբ, գնահատելով մարզկենտրոն Վանաձորի ներհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակն ու քաղաքային բյուջեի սուղ հնարավորությունները, փողոցների բարեկարգման համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 300 մլն դրամ:

Բացի այդ,  քանի որ Վանաձորի ճանապարհների բարեկարգման համար միջոցներ են հատկացվել նաև հրատապ ծրագրերի շրջանակներում և Վանաձորի քաղաքապետարանի բյուջեով, մարզի ղեկավարը  քաղաքաշինության վարչությանը հանձնարարել է, Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուների հետ հետևողականորեն ուսումնասիրել և նշված 300 մլն.-ն ուղղել այն ճանապարհների վերնորոգմանը, որոնք վերոնշյալ ծրագրերում ընդգրկված չեն:

Այսպիսով, բացի հրատապ ծրագրերով և քաղաքապետարանի բյուջեով մարզկենտրոնի փողոցների բարեկարգման համար նախատեսված միջոցներից, այդ օրախնդիր հարցի լուծմանը կուղղվի ևս 300 մլն դրամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00