Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում ավարտվեցին գարնանացանի աշխատանքները

05.06.2017

 Մեծ Պարնին Լոռու մարզի այն առաջատար համայնքներից է, ուր տարեցտարի առաջընթաց ցուցանիշների են հասնում ցանքադաշտերի արդյունավետ օգտագործման առումով: Այս տարի բերքի տակ է դրվել 1350 հեկտար հողատարածք, որը մշակման ենթակա ընդհանուր տարածքի 90 տոկոսն է կազմում (մարզի միջին ցուցանիշը 78 % է): Համայնքի ֆերմերներն արդեն ավարտել են գարնանացանի աշխատանքները: Այստեղ բարձր բերքի ակնկալիքով ավարտվեցին նաև 180 հեկտար կարտոֆիլի ցանքի աշխատանքները:
-Ընդհանուր առմամբ մարզում կատարվել է շուրջ 14 հազար հեկտար հացահատիկի, կարտոֆիլի, բանջարանոցային և կերային մշակաբույսերի ցանք: Ցանքադաշտերը հարստացվել են անհրաժեշտ քանակությամբ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, որը շուկայականից մատչելի գնով տնտեսվարողներին է հատկացվել պետության կողմից,-ասաց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06