Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-խորհրդակցություն՝ միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի ներկայացման նպատակով

09.06.2017

  Հայաստանի Հանրապետության ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունիսի 9-ին Լոռու մարզպետարանում անցկացրեց սեմինար-խորհրդակցություն՝ միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 25.01.2017թ.-ի «Տնային այցելություն կատարելու, սոցիալական գործակալության(բաժնի) աշխատողների կողմից կատարած տնային այցելությունների թվի մասին ամսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» հրամանի ներկայացման նպատակով: Քննարկումը վարում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը և նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը: Ներկա էին Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ, ՀՀ ոստիկանության համայնքային և անչափահասների գործերով բաժինների, կրթական և առողջապահական հաստատությունների, զինվորական կոմիսարիատների, հկ-ների ներկայացուցիչներ, մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների աշխատողներ:
Ողջունելով նախարարության ներկայացուցիչներին՝ Ն. Սարգսյանը սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կարևորեց խնդրահարույց հարցերի պարզաբանման նպատակով նմանատիպ քննարկումների անցկացումը մարզերում:
-Հանրապետությունում սոցիալական ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, որոշ տարածքներում արդեն համալիր սոցիալական ծառայություններ են գործում: Վանաձորում առաջիկայում ևս կգործի: Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ստեղծման նպատակը սոցիալական ոլորտում գործող կառույցներին մեկ հարկի տակ հավաքելն է գործընթացը մատչելի և դյուրին դարձնելու նպատակով: Սա խնդրի տեխնիկական մասն է, իսկ բովանդակային առումով նպատակը՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների մատուցումն է,-ասաց Ա. Պետրոսյանը: Նրա պարզաբանմամբ համակարգի ներդրումը միանգամից մի քանի դրական ազդեցություն է ունենալու. նախ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացումը, սոցիալական աշխատանքի և վարչարարության տարանջատումը, այս ոլորտում գործող պետական և ոչ պետական կառույցների համագործակցությունը և այլն:
-Դրված է որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման խնդիր: Այս ուղղությամբ արդեն զգալի աշխատանք է կատարված և սա անվերադարձ գործընթաց է,-ասաց փոխնախարարը: Նա կարևորեց հատկապես կադրերի վերապատրաստման անհրաժեշտությունը, որը կիրականացվի փուլառփուլ՝ գործընթացում ընդգրկելով ոլորտի բոլոր աշխատակիցներին:
Աստղիկ Մինասյանը հանգամանորեն ներկայացրեց միջգերատեսչական համագործակցության կանոնակարգը:
Ծավալվեց ակտիվ քննարկում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23