Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վանաձորի նորընտիր  համայնքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը

Տեղի ունեցավ Վանաձորի նորընտիր համայնքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը 18.10.2016

Հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանի դահլիճում կայացավ նորընտիր համայնքապետ Մամիկոն Ասլանյանի երդման արարողությունը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի առաջին և երկրորդ քաղաքապետեր Անդրանիկ Հարությունյանն ու Սամվել Դարբինյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, համայնքի ավագանու` Հայաստանի հանրապետական կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակներով ընտրված ավագանու անդամները, Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի աշատակիցներ, մտավորականներ:

Կմշակվի մարզի 2017-2025թ.թ. ռազմավարական զարգացման ծրագիր

Կմշակվի մարզի 2017-2025թ.թ. ռազմավարական զարգացման ծրագիր 18.10.2016

ՀՀ մարզերի 2017-2025 թթ. ռազմավարությունների մշակման աշխատանքների վերաբերյալ քննարկումների շրջանակներում Լոռու մարզպետարանում հանդիպում-քննարկում էր կազմակերպվել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Անպարտաճանաչ պարտատուների նկատմամբ կկիրառվեն համապատասխան միջոցներ

Անպարտաճանաչ պարտատուների նկատմամբ կկիրառվեն համապատասխան միջոցներ 18.10.2016

Պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին մատչելի գներով տրված ազոտական պարարտանյութի և ցորենի սերմացուի դիմաց գումարների գանձումը դանդաղում է, մինչդեռ հստակ պահանջ է դրված. գումարները պետք է վճարվեն սահմանված ժամկետներում: Օրերս կայացած աշխատանքային խորհրդակցությանը մարզպետը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը, ինչպես նաև փոխմարզպետներին հանձնարարեց խստորեն վերահսկել գումարների հավաքագրման գործընթացը:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 13.10.2016

Հոկտեմբերի 13-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը Վանաձորի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների բնակիչների համար: Երեք տասնյակից ավելի բնակիչների հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:

Աշխատանքային խորհրդակցություն 12.10.2016

Հոկտեմբերի 12-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:

Տաշիր քաղաքի օրը նշանավորվեց նաև «Տաշիրյան պանրի փառատոնով»

Տաշիր քաղաքի օրը նշանավորվեց նաև «Տաշիրյան պանրի փառատոնով» 12.10.2016

Գուգարաց աշխարհի Տաշիրք գավառի պատմական տարածքում 172 տարի առաջ՝ 1844 թվականին ռուսական կայսրության կառավարության կարգադրությամբ՝ Սարատովի մարզից այստեղ տեղափոխված ռուս վտարանդիների կողմից հիմնադրվեց Վորոնցովկա ավանը՝ կրելով այդ տարիների Կովկասի փոխարքա Վորոնցովի անունը: Վորոնցովկան Հայաստանի մյուս բնակավայրերի պես իր վրա կրեց ժամանակի և պատմության կնիքը: Խորհրդային կարգերի հաստատումից տարիներ անց՝ 1935 թվականին այն վերանվանվեց հեղափոխական գործիչ Կալինինի անունով: 1961 թվականից Կալինինոն քաղաքատիպ ավան էր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:46:18