Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

17.07.2017

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու աշխատողների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Մարզի ղեկավարը նախ և առաջ տեղեկատվություն ներկայացրեց հուլիսի 11-15-ը Նիդերլանդներ կատարած ճանաչողական այցի վերաբերյալ: Նա նշեց, որ պատվիրակությունը Հոլանդիա է մեկնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի գլխավորությամբ: «Էկորիս Նիդերլանդ Բի ՎԻ» աջակցությամբ իրականացվող այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ներկայացրել է Նիդերլանդներում տարածքային զարգացումը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, ՓՄՁ զարգացման և տուրիզմի փորձը, որը օգտակար և կիրառելի կլինի Հայաստանի հանրապետության համար:
Նախորդ շաբաթ կատարված աշխատանքների, կազմակերպված միջոցառումների մասին զեկուցեց մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը և ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտապանության բաժնի պետ Սասուն Խեչումյանը ևս աշխատանքային նախորդ շաբաթն անց են կացրել Վրաստանում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Յունիսեֆի ներկայացուցիչների հետ միասին՝ ծանոթանալով այստեղ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի կազմակերպման ուղղությամբ իրականացվող ծրագրերին: Այս մասին զեկուցելով՝ Ն. Սարգսյանը տեղեկացրեց, որ վրացական փորձը բավականին ուսանելի և ընդօրինակելի էր:
ՀՀ վարչապետի՝ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցեցին մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանը, քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը: Ա. Ջանազյանը ներկայացրեց նաև մարզում իրականացվող հրատապ ծրագրերի ընթացքը՝ նշելով, որ աշխատանքներն ընթացքի մեջ են և մարզպետի հանձնարարությամբ դրանց որակը խստորեն վերահսկվում է:


Քննարկվեցին նաև ընթացիկ աշխատանքային այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17