Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուլիսի 29-ին՝ համապետական շաբաթօրյակ. հանձնաժաղովը քննարկեց կազմակերպչական հարցեր

18.07.2017

 «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովն այսօր անցկացրեց հերթական նիստը, մարզի համայնքների, շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը: ՀՀ վարչապետի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն հուլիսի 29-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ, ուստի քննարկման կազմակերպման օպերատիվ առիթը
շաբաթօրյակի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հարցերի քննարկումն էր, ինչպես նաև միջոցառման հետ կապված մարզի ղեկավարի մի շարք հանձնարարականների ներկայացումը:
«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները ներկայացնելով՝ մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում առաջին համապետական շաբաթօրյակին մարզի 348 աղբավայրերից մաքրվել և տեղափոխվել են 340-ը, ինչը համապատասխան լուսանկարներով և անհրաժեշտ տեղեկատվությամբ պատկերված է map.transproject.am կայքէջում: Վերջինս մեծ էկրանին ներկայացվեց ներկաների ուշադրությանը: Հ. Թադևոսյանը համայնքների ղեկավարներին առաջարկեց մանրամասնորեն ուսումնասիրել և անճշտությունների դեպքում իրազեկել՝ տրամադրելով համապատասխան մաքրված աղբավայրի լուսանկարը:
-Խնդիրն այն է, որ մաքրման աշխատանքներից հետո տարբեր տարածքներում նոր աղբ է կուտակվել, որը միահամուռ ուժերով պետք է մաքրվի՝ ակտիվորեն ներգրավելով ճանապարհաշինական ընկերություններին և անտառտնտեսություններին ևս,- նշեց Հ. Թադևոսյանը և հիշեցրեց, որ գործընթացը գտնվում է ՀՀ վարչապետի անմիջական հսկողության տակ:
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանի ներկայացմամբ՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանականերում ոչ սահմանված վայրերում աղբաթափություն կատարելու համար ոստիկանության կողմից հայտնաբերվել է 46 դեպք: 10 դեպքի կապակցությամբ համայնքների ղեկավարներին ուղարկվել են վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդագրեր, որոնց ընթացք է տրվել: Փոխգնդապետ Ա. Սարգսյանը նշեց, որ այս հարցում ակտիվորեն համագործակցում են համայնքների հետ և պատաստակամ են աջակցելու: Ի լրումն՝ Հ. Թադևոսյանն առաջարկեց ճանապարհապարեկային հսկողություն իրականացնելիս՝ կրկնապատկել ապօրինի աղբաթափության ուղղությամբ վերահսկողությունը:
Տնտեսվարողների, իրավաբանական անձանց, մասնավոր ընկերութունների հետ աղբահանության պայմանագրերի կնքման՝ մարզի ղեկավարի հանձնարարությանն անդրադառնալով՝ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը տեղեկացրեց, որ մարզում աղբահանություն իրականացնող 58 համայնքների ղեկավարները 20-օրյա ժամկետում պետք է հաշվառեն իրենց համայնքներում գործող բոլոր տնտեսվարողներին, որպեսզի առնվազն 2018թ.-ից սկսած սահմանված կարգով պայմանագրեր կնքելով՝ նրանցից կարողանան աղբահանության գումարներ գանձել:
Քննարկվեցին նաև աշխատանքների իրականացման հետ կապված կազմակերպչական, տեխնիկական մի շարք հարցեր: Հ. Թադևոսյանը կոչ արեց համապետական երկրորդ շաբաթօրյակին մասնակցել ակտիվորեն՝ ներգրավելով ոչ միայն պետական կառույցներին, այլև մասնավոր ընկերություններին, բնակիչներին:
-Ի վերջո մեր երկիրը, մեր մարզը մաքուր տեսնելը մեզնից յուրաքանչյուրի ցանկությունն է, այդ մաքրությունն ապահովելն ու պահպանելը՝ յուրաքանչյուրիս պարտականությունը,-ասաց Հ. Թադևոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38